ԵՊԼՀ ռեկտորի ընտրություններն ինչպես միշտ անցկացվել են Աշոտյանի հակաօրինական գործելակերպի համաձայն. Սուրեն Զոլյան
ԱՐԽԻՎ
ԵՊԼՀ ռեկտորի ընտրություններն ինչպես միշտ անց են կացվել Աշոտյանի հակաօրինական գործելակերպի համաձայն: Այս մասին այսօր լրագրողների հեը հանդիպման ժամանակ ասաց ԵՊԼՀ նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը:
Վեջինիս խոսքերով, այդ ընտրությունը հակաօրինական գործելակերպի շղթայի մի մասն է, որի մյուս քայլերն են եղել իրեն աշխատանքից ազատելը, ռեկտորի մրցույթ հայտարարելը:
«Ես ցավում եմ, որ խորհուրդը և խորհրդի նախագահը նույնպես դարձան այդ հակաօրինական ընթացքի մասնակիցը: Նշեմ, որ հենց այդ ընտրությունների հակաօրինականությունը պարզ է նրանով, որ ընտրությանը մասնակցողներից առնվազն տասը իրավունք չունեին դրան մասնկացելու, - նշեց Սուրեն Զոլյանը:
Հիշեցնենք, որ երեկ ԵՊԼՀ ռեկտորի ընտրությունների քվերակության արդյունքում Գայանե Գասպարյանը 22 կողմ ձայնով ընտրվել է ԵՊԼՀ ռեկտոր:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)