Հայաստանի ՍԴ-ն կասեցրեց Նիկոլ Փաշինյանի հայցի քննությունը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Սահմանադրական դատարանը այսօր՝ հունիսի 15-ին կասեցրեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի հայցի քննությունը՝ պատճառաբանելով գործի շրջանակներում պետական իրավասու մարմիններից լրացուցիչ նյութերի եւ տեղեկատվության ձեռքբերման ու համապատասխան ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտությամբ:
ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի աշխատակարգային որոշման մեջ ասվում է, որ մի շարք հարցերում պարզաբանումներ ստանալու նպատակով դիմելու են գլխավոր դատախազություն և Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Առայժմ հայտնի չէ, թե երբ է վերսկսվելու գործի քննությունը:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը դիմել էր ՍԴ-ին՝ չեղյալ հայտարարել Երեւանի թիվ 7 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգող մայիսի 6-ին կայացած ընտրությունների արդյունքները:
Թիվ 7 ընտրատարածքից պատգամավոր էր ընտրվել գործարար Սամվել Ալեքսանյանը՝ 19,808 քվեով, Նիկոլ Փաշինյանը, պաշտոնական տվյալներով, ստացել էր 9,437 ձայն:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)