«Հարսնաքարի» գործով ձերբակալվածների թիվը հասել է 6-ի. Արմեն Մալխասյան
ԱՐԽԻՎ
Ինչպես Լուրեր.com-ի հետ զրույցում նշեց ոստիկանության լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը՝ Հարսնաքարում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով ձերբակալվածների թիվը հասել է վեցի։
Այն հարցին, թե արդյոք ձերբակալվածները ռեստորանի աշխատակիցներ են, Արմեն Մալխասյանը չմանրամամասնեց՝ ասելով, որ տվյալ պահի դրությամբ այլ տվյալներ չեն կարող տրամադրել։
Հիշեցնենք, որ Լուրեր.com-ի տեղեկություններով, հունիսի 17-ի գիշերվա 23:00-ին «Հարսնաքար» ռեստորանում ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի անվտանգության աշխատակիցները դաժան ծեծի են ենթարկել ՀՀ ՊՆ Երևանի կայազորի հոսպիտալի Քիթ-կոկորդ-ականջի բաժնի պետ, մայոր Վահե Ավետյանին, որին տեղափոխել էին «Մուրացան» զինվորական հոսպիտալ։
Հոսպիտալ էր տեղափոխվել նաև մեկ այլ տուժող՝ միկրովիրաբույժ Արտակ Բայադյանը։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին