Հոլիվուդի ամենասեքսուալ հայրիկները
ԱՐԽԻՎ
Հայրերի օրվա կապակցությամբ, որը Ամերիկայում նշվում է հունիսի 17-ին, fandango.com կայքը հարցում է անցկացրել՝ պարզելու, թե ով է Հոլիվուդի ամենասեքսուալ հայրիկը:
Առաջին տեղում է Մեթյու Մակոնախին: Դերասան, Լեվի Ալվիս և Վիդի Ալվիս Մակոնախիների հայրը հավաքել է ձայների 21%-ը: Հենց անցած շաբաթ էլ Մակկոնախին ամուսնացել է իր 2 երեխաների մոր՝ բրազիլացի մոդել Կամիլա Ալվիսի հետ:
Երկրորդ տեղում Բրեդ Փիթն է, ում օգտին քվեարկել են կայքի այցելուների 16%–ը:
Ջոնի Դեպը ձայների 15%-ով 3-րդ տեղում է: Չորրորդ տեղում Մարկ Ուոլբերգն է 11%-ով, հինգերորդը՝ Քրիս Խեմսվորտն է՝ 10%-ով:
Ուիլ Սմիթը հավաքել է ձայների 8%–ը, Մեթ Դեյմոնը՝ 5%, Դենզել Վաշինգթոնը՝ 5%, Հյու Ջեկմանը նույնպես 5%: Ամենասեքսուալ հայրիկների հիթ–շքերթը եզրափակում է Թոմ Կրուզը, որի օգտին քվեարկել է 4%–ը:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին