Սեյրան Օհանյանը հանդիպել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ
ԱՐԽԻՎ
Ս.թ. հունիսի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպում է ունեցել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ: Այս մասին Lurer.com-ին հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ս.թ սեպտեմբերի 3-ից 8-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացվող «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժության նախապատրաստական աշխատանքներին, զորավարժության տեղեկատվական ապահովման համար մամլո կենտրոնի ստեղծմանը, ինչպես նաև առաջիկա անելիքներին առնչվող այլ հարցեր:
Կողմերը գոհունակություն են հայտնել զորավարժության անցկացման ռազմական բաղադրիչի իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին