Իտալացի քննիչներին հետաքրքրել է «Նապոլին»
ԱՐԽԻՎ
«Նապոլիի» ներկա և նախկին 5 ֆուտբոլիստների՝ Կանավարոյին, Գրավային, Կվալյարելլային, Ջանելոին, Մասկարային, ինչպես նաև ակումբի գլխավոր մարզիչ Վալտեր Մացարիին կանչել են հարցաքննության Իտալիայում պայմանավորված ֆուտբոլային հանդիպումներ անցկացնելու գործով, տեղեկացնում է Football Italia-ն: Արդարադատության ներկայացուցիչների հարցերին նրանք կպատասխանեն հուլիսի 2-9 ընկած ժամանակահատվածում:
Սա պայմանավորված է նրանով, որ հետաքննությանը անհրաժեշտ է հնարավորինս արագ բացահայտել ակումբի հնարավոր մասնակցությունը «տարօրինակ» խաղերին, որպեսզի Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան կարողանա համապատասխան պատժամիջոցներ կիրառել ակումբի նկատմամբ մինչ նոր մրցաշրջանի սկիզբը:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)