Snoop Dogg-ին ձերբակալել են
ԱՐԽԻՎ
Ամերիկացի հայտնի ռեփեր Snoop Dogg-ը ձերբակալվել է Նորվեգիայի Քյեվիք քաղաքի Քրիստիանսանդ օդանավակայանում մարիխուանայի անցկացման ժամանակ։ Երգիչն ունի բժշկական նպատակներով այս թմրանյութի օգտագործման լիցենզիա, սակայն այն Նորվեգիայում օրինական չի համարվել։ Նա տուգանվել է նաև օրենքով նախատեսված քանակից ավելի կանխիկ գումար իր մոտ պահելու համար։
48 ժամ ոստիկանական բաժանմունքում պահելուց հետո երգչին բաց են թողել՝ 2,000 դոլար տուգանք սահմանելով։
Նշենք, որ Snoop Dogg-ը ժամանել էր Նորվեգիա երաժշտական փառատոնին մասնակցելու նպատակով։
Երգիչն առաջին անգամ չէ, որ «բռնվում է» թմրամիջոց պահելու համար։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին