ՀՀ ԱԺ նախագահի ուղերձը ՀՀ նախագահին՝ ծննդյան օրվա կապակցությամբ
ԱՐԽԻՎ
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ ծննդյան 58-րդ տարեդարձի կապակցությամբ, որում մասնավորապես ասված է.
«Մեծարգո պարոն Նախագահ,
Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 58-րդ տարեդարձի կապակցությամբ:
Ձեր առաջնորդությամբ, Ձեր կատարած նպատակային ու վճռական քայլերի շնորհիվ մեր երկիրը ներքին ու արտաքին քաղաքականության բնագավառներում շարունակում է արձանագրել տեսանելի առաջընթաց եւ, որ ամենակարեւորն է, ամուր հիմք է ստեղծվել hանրապետության կայուն զարգացման համար:
Համբերատարությունը, հետեւողականությունը, պետական գործչի Ձեր փորձն ու ունակությունները վստահության ու ապահովության միջավայր են ձեւավորում մեր հասարակության մեջ' ամրապնդելով հավատը վաղվա օրվա հանդեպ: Այդ մասին են փաստում նաեւ վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքները:
Պարոն Նախագահ, մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանկություն, աշխատանքային եռանդ, ուժ ու կորով' ի շահ Հայաստանի Հանրապետության, մեր ժողովրդի բարեկեցության եւ մեր ազգային իղձերի իրականացման»:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին