44 պատգամավորի ստորագրություն է պետք արտահերթ նիստ հրավիրելու համար. Լևոն Զուրաբյան
ԱՐԽԻՎ
«Պահանջում ենք պատժել Հարսնաքարի միջադեպի բոլոր մեղավորներին» նախաձեռնության այսօր ԱԺ-ի մոտ կազմակերպել է մեղավորներին պատժելու բողոքի ակցիա: Բողոքի ցույցին մասնակցում էր մոտ 1000 հոգի։ Նախաձեռնության կազմակերպիչները հանդես եկան հայտարարությամբ, որում ասվում է, թե անընդունելի են համարում միայն Ռուբեն Հայրապետյանի մանդատի վայր դնելը, անհրաժեշտ է նաև վերջինիս քննել որպես կասկածյալի։
Տարվում են աշխատանքներ չորս քաղաքական ուժերի նախաձեռնությամբ խորհրդարանական նախալսումները կազմակերպելու ուղղությամբ, սակայն ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Լևոն Զուրաբյանը նշեց, որ արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ առայժմ կասկած կա, որ չեն կարող ապահովել անհրաժեշտ 44 պատգամավորների ներկայությունը։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ դահլիճում էին խորհրդարանական բոլոր խմբակցությունները, որոնք հանդիպել են ԵՄ խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյի հետ՝ քննարելու Հայաստանում առկա խնդիրները։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին