Թուրքական հինգաստղանի հյուրանոցում համաճարակ է բռնկվել
ԱՐԽԻՎ
Թուրքական Բելեք քաղաքի «Sirene Belek Golf & Wellness» հինգաստղանի հյուրանոցում՝ երեխաները, ովքեր հանգստանալիս են եղել այնտեղ ծնողների հետ, վարակվել են լորձենաբորբային ստոմատիտով։ Այս մասին հաղորդում է «Interfax» լրատվական գործակալությունը։ Ավելի վաղ ենթադրվում էր, որ երեխաները հիվանդացել են հերպանգինայով կամ ջրծաղիկով։
Տեղեկության համաձայն հուլիսի 5-ի դրությամբ հյուրանոցում գտնվում է 380 երեխա, որոնցից 18-ը հիվանդ են։ Նրանց առողջական վիճակը բավարար է և ներկայումս նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Հուլիսի 4-ից հյուրանոցում աշխատում է Թուրքիայի առողջապահության վարչության հանձնաաժողովը և անցկացնում է պրոֆիլակտիկ սանիտարական միջոցառումներ բռնկված համաճարակը կանխարգելելու նպատակով։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին