Ճապոնիան Չինաստանին բողոք է ներկայացրել
ԱՐԽԻՎ
Ճապոնիայի ԱԳՆ-ը կանչել է Չինաստանի դեսպանին և պաշտոնական բողոք արտահայտել իր տարածքային ջրեր չինական նավերի ներխուժման կապակցությամբ։ Միջադեպը տեղի է ունեցել Սենկակու կղզիների մոտակայքում, որոնց սեփականության շուրջ վիճում են և՛ Տոկիոն, և՛ Պեկինը։
«Այլ երկրի տարածքային ջրեր ներխուժելը շատ լուրջ է և նման միջադեպերն անընդունելի են մեր երկրի համար,- ընդգծել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Կենյիտիրո Սասաեն՝ կոչ անելով Չինաստանին այսուհետ զերծ մնալ նման գործողություններից։
Սակայն Չինաստանի դեսպանն իր հերթին հայտարարել է Տոկիոյին, որ Սենկակու (կամ ինչպես Չինաստանում են ասում՝ Դյաոյուդաո) կղզիները «ՉԺՀ-ի տարածքն են» և չինական նավերը կարող են ազատ նավարկել այդ ջրերում։
Հիշեցնենք, որ Ճապոնիայի կառավարությունը պլանավորում է գնել Տոկիոյի և Պեկինի միջև տարածքային վեճի առարկա Սենկակու կղզիների մի մասը, քանի որ Չինաստանը համարում է, որ այդ կղզիները պատմականորեն պատկանում են իրեն։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու