ՄԱԿ-ի դիտորդները հերքել են սիրիական Թրեմսիի սպանդի պաշտոնական վարկածը
ԱՐԽԻՎ
Սիրիայի Համա քաղաքի մոտակայքում գտնող Թրեմսի գյուղ այցելած ՄԱԿ-ի դիտորդական առաքելությունը, հաստատել է, որ հարձակումների են ենթարկվել հիմնականում քաղաքացիական ակտիվիստների և դասալիքների տները, հաղորդում է Agence France-Presse–ը՝ հղում անելով առաքելության հայտարարությանը:
Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ հունիսի 12-ին հարձակվողները օգտագործել են ծանր զինամթերքի տարբեր տեսակներ, ինչը հակասում է ՄԱԿ-ի և Արաբական լիգայի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանի խաղաղության ծրագրին: Գյուղում հրդեհվել է դպրոց և այլ շինություններ:
Ընդ որում, նշել զոհերի կոնկրետ թիվ, ՄԱԿ-ը չկարողացավ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ գյուղում սպանվել է առնվազն 150 մարդ: Ըստ գործակալության, եթե այս տեղեկությունները հաստատվեն, ապա Թրեմսիի սպանդն իր դաժանությամբ կգերազանցի 2012 թ. մայիսի 25-ին Սիրիայի Հուլա քաղաքում տեղի է ունեցած խաղաղ բնակիչների զանգվածային կոտորածը, երբ իշխանամետ ուժերը սպանեցին 108 քաղաքացու:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին