Իրանում խուսափում են հավի մսի ցուցադրությունից
ԱՐԽԻՎ
Իրանի իշխանությունները խորհուրդ են տվել տեղական հեռուստաալիքներին՝ խուսափել այնպիսի ֆիլմերից և հաղորդումներից, որտեղ ցուցադրվում են հավի մսով ճաշատեսակների տեսարաններ:
Պաշտոնյաների կարծիքով՝ այդպիսի տեսարանները կարող են նախանձ և ագրեսիա առաջացնել սոցիալապես անապահով հասարակության շրջանում, ովքեր չեն կարող իրենց նման շքեղություն թույլ տալ:
«Հեռուստատեսությունը չպետք է անհասանելի ցուցափեղկ լինի հասարակության անապահով խավի համար»,- պարզաբանել է ԱԳՆ ղեկավար Էսմաիլ Ահմադի-Մոքադամը:
Իրանի տնտեսական վիճակի վատթարացման պատճառով երկրում գնաճը հանգեցրել է նրան, որ նույնիսկ հավի միսն անթույլատրելի շքեղություն է դարձել բազմաթիվ բնակիչների համար:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)