Աբովյան փողոցում վերսկվել են շինաշխատանքները
ԱՐԽԻՎ
Lurer.com-ը տեղեկություն էր ստացել, որ Աբովյան փողոցում վերսկսվել են շինարարական աշխատանքները։
Lurer.com-ի թղթակիցը շտապել էր դեպքի վայր։ Նրա փոխացմամբ, «Սահակյանշին» ընկերությունը նախկինում կառուցվող «բուծիկների» տեղում կատարում է փորման աշխատանքներ։ Անձնական խոսակցությունների ընթացքում աշխատողները ասել են, որ տվյալ վայրում նախատեսված է կառուցել սրճարան։ Երբ Lurer.com-ի թղթակիցը պահանջել է ներկայացնել շինաշխատանքները արտոնող թույլատվություն, ստացել է մերժում։
Ահազանգից քսան րոպե հետո ժամանած ոստիանության աշխատակիցները նույնպես պահանջել են համապատասխան փաստաթղթեր, սակայն չեն ստացել։
Թղթակցի փոխանցմամբ, աշխատանքներն այժմ դադարել են, տեխնիկան հանվել է, իսկ տարածքը փակվել է կապույտ պաստառներով։ Դեպքի վայր են ժամանել նաև բնապահպան ակտիվիստները։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)