«Հրապարակ»․ Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ «Ժողովուրդ». Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ Փաշինյանը ստիպված նահանջել է «Ժողովուրդ» . «Ուժեղ Հայաստանում» թեժ քննարկումներ են. նոյեմբերի 17-ին կորոշեն՝ շարունակե՞լ աշխատանքը ԱԺ-ում, թե՞ բոյկոտել Վթար է․ ջուր չի լինելու Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհեր Կրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին 

Վիտալի Բալասանյանի կոչը ընտրողներին

ԱՐԽԻՎ

ԼՂՀ նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը Արցախի Հանրային Հեռուստատեսության եթերում դիմել է ընտրողներին. 

«Սիրելի հայրենակիցներ,

Նախընտրական արշավը մոտենում է ավարտին և ես կցանկանայի ամփոփել իմ մոտեցումները տարբեր հարցերի շուրջ, որոնց մասին մենք մանրամասն խոսել ենք 150-ից ավելի հանդիպումների ժամանակ: Կցանկանայի դիմել մեր բնակչության տարբեր խմբերի: Սկսենք արցախյան պատերազմի մասնակիցներից, Պաշտպանության բանակի զինծառայողներից:

Սիրելի զինակիցներ,

Մոտ քսան տարի առաջ մեզ պարտադրված պատերազմում մենք դուրս եկանք թշնամու դեմ' պաշտպանելու մեր արժանապատվությունը և ստեղծելու մեր երազած երկիրը:

Մենք պայքարի ելանք հանուն մեր արժանապատվության, հանուն նրա, որ յուրաքանչյուր արցախցի ապրի արժանապատվորեն, առանց վախի, առանց ճնշումների, բարեկեցիկ կյանքով, ինչը մեզ արգելում էին օտարները: Իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով մենք այսօր չունենք այն, ինչի համար պայքարել էինք և ինչի համար իրենց կյանքն էին զոհել մեր մարտական ընկերները:

Այսօր իրական հնարավորություն է ստեղծվել՝ կյանքը փոխելու համար և, ինչպես ցույց են տալիս իմ շփումները հազարավոր մարդկանց հետ, այժմ առավել քան երբևէ մոտ ենք հաղթանակին, որը թույլ կտա իրականացնել հանրությանը ներկայացրած մեր ծրագիրը: Ծրագիր, որի իրագործման դրական արդյունքները կզգան բոլոր արցախցիները, այլ ոչ թե մի խումբ պաշտոնյաներ:

Ժողովրդի հաղթանակին կարող են խանգարել միայն վարչական ռեսուրսի ապօրինի կիրառումը և զանգվածային ընտրակեղծիքները իշխանության թեկնածուի օգտին: Այս ամենը կանխելու և ժողովրդի հաղթանակն ապահովելու համար ակնկալում եմ ձեր անմիջական մասնակցությունը ընտրությունների վերահսկմանը՝ թե ընտրական տեղամասերում, թե դրանից դուրս:

Պատերազմի սիրելի վետերաններ,

Մեր երազանքի իրականացման նախապայմաններից մեկն այն է, որ իշխանությունը լինի լեգիտիմ: Այսինքն ընտրվի օրինական ճանապարհով, առանց կեղծիքի: Ձեր կենսագրությամբ դուք բարոյական իրավունք եք վաստակել բռնել կեղծարարի ձեռքը' դրանով աջակցելով օրենքի հաստատմանը մեր երկրում: Տեղերում աջակցելով մեր վստահված անձանց՝ դուք ավելի կմոտեցնեք ժողովրդի հաղթանակը:

Պաշտպանության բանակի սիրելի զինծառայողներ,

Իմ ծրագրի հիմնական կետերից են պաշտպանական բարեփոխումները: Փոխվելու է մարտական հերթապահության հնացած ձևը, կրճատվելու է հերթապահության ժամկետը' նպատակ ունենալով բարձրացնել երկրի պաշտպանունակությունը, զորքերի մարտական պատրաստվածությունը, առաջին գծում հերթապահող զինծառայողների անվտանգությունը: Իմ ուշադրության կենտրոնում են լինելու նաեւ ձեր սոցիալ-կենցաղային պայմանները:

Այսօր բանակում ծառայող մեր ընկերները, թեև ստանում են համեմատաբար բարձր աշխատավարձ, այնուամենայնիվ նրանցից շատերը մեծ պարտքեր ունեն բանկերին' վերցրած սպառողական վարկերի պատճառով:

Իմ նախագահ ընտրվելու դեպքում զինվորականներին տրվող սպառողական վարկերի տոկոսները փոխհատուցվելու են պետության կողմից և հնարավոր է լինելու անտոկոս սպառողական վարկեր վերցնել' սեփական կենցաղային պայմանների բարելավման համար: Զինվորականները մեր հասարակության այն խավն են, ովքեր ամենաշատն են իրենց կյանքը վտանգում եւ մենք պարտավոր ենք նրանց՝ մեր խաղաղ կյանքն ապահովելու համար: Պետության այս ծախսերն արդարացված կլինեն և հասարակությունն ըմբռնումով կմոտենա ռիսկային այս խմբին տրվելիք արտոնություններին:

Սիրելի զինվորականներ,

Ինձ տեղեկություններ են հասնում, որ Պաշտպանության բանակի հրամանատարությունը սպայական տարբեր խմբերի հետ բազմաթիվ խորհրդակցություններ է անցկացնում, որոնց ժամանակ կատարում է քարոզչություն գործող նախագահի օգտին և պարտադրում նրանց նույնն անել նաև իրենց ենթակաների շրջանում: Ուզում եմ հիշեցնել պաշտպանության բանակի հրամանատարական կազմին, որ պաշտպանության բանակի առաքելությունը ոչ թե հեռացող նախագահի քարոզչության իրականացումն է, այլ՝ երկրի սահմանների պաշտպանության ապահովումը: Զինծառայողների կողմից քարոզչությունն արգելված է օրենքով և հանդիսանում է օրենքի կոպիտ խախտում: Հայ սպային վայել չէ ապօրինի գործողություններ կատարելը, հատկապես, երբ դրանք ուղղված են սեփական ժողովրդի կամքի դեմ:

Հարգելի զինծառայողներ,

Հանդիսանալով Արցախում ամենակայացած կառույցի ծառայողներ, մեր պետականության անվտանգության երաշխավորներ, համոզված եմ, որ սկզբունքային վարքով դուք օրինակ կհանդիսանաք մեր շատ բնակիչների համար:

Ցանկանում եմ դիմել պետական և քաղաքացիական ծառայողներին:

Սիրելի հայրենակիցներ,

Վստահեցնում եմ ձեզ, որ հաղթանակի դեպքում կադրային ջարդ չի լինելու: Ձեզանից շատերը բարեխիղճ ծառայողներ և բարձրակարգ մասնագետներ են, և ձեզանից շատերի ծառայողական առաջխաղացումը շատ հաճախ կանգնեցվում է որոշ իշխանավորների համար յուրային չլինելու պատճառով: Իմ կադրային քաղաքականության հիմքում լինելու է ձեր ներուժի ամբողջական բացահայտման համար նպաստավոր պայմանների ստեղծումը: Միեւնույն ժամանակ կառավարման տարբեր ոլորտներում ներգրավելու ենք անհիմն պատճառներով համակարգից դուրս մնացած որակյալ մասնագետներին: Վստահեցնում եմ, որ քաղաքական հայացքների համար ոչ մեկը չի հետապնդվելու նոր իշխանությունների կողմից: Իրենց քաղաքական պաշտոններին հրաժեշտ են տալու միայն այն մարդիկ, ովքեր չեն կարողացել լուծել իրենց առջև դրված խնդիրները, գործել են անարդյունավետ, եղել՝ կոռումպացված' վստահված ոլորտները հասցնելով ծանր վիճակի:

Մեկ անգամ ևս դիմում եմ գործարարներին,

Հարգելիներ,

Գործարար մարդը, ով կարողանում է ստեղծել աշխատատեղ, մուծել հարկեր, արտադրանք տալ կամ ծառայություն մատուցել, երկրի հարստությունն է: Հզոր են այն երկրները, որոնք կարողանում են գնահատել գործարար ջիղն ու նախաձեռնողականությունը: Բարեկեցիկ են այն երկրները, որտեղ գերակշռում է միջին խավը:

Իմ ընտրվելու դեպքում հարկային ծառայությունը վերածվելու է գործարարին օգնող ծառայության, ստուգումների հաճախականությունը հասցվելու է նվազագույնի, հարկային դաշտը պարզեցվելու է եւ թեթևացվելու է հարկային բեռը:

Արցախի և Հայաստանի Հանրապետության միջև մաքսակետերն անիմաստ են և պետք է շուտափույթ կարգով հանվեն, քանզի երկու պետությունները տնտեսական մեկ տարածք են կազմում: Մաքսակետերի անիմաստ առկայությունը թե ծախսատար է պետության համար, և թե խոչընդոտում է գործարարությանն ու ազատ ապրանքաշրջանառությանը, նպաստում՝ գնաճին:

Գաղտնիք չէ, որ Արցախում գրեթե ամեն ինչ թանկ է՝ թե ապրանքները, թե մատուցվող ծառայությունները: Սա արդյունք է տարբեր մենաշնորհների և գերիշխող դիրքի չարաշահումների: Հենց այս պատճառով է, որ Հայաստանի համեմատ բավականին թանկ է գազալցակայանների ծառայությունը, դիզելային վառելիքը, բենզինը, հեռախոսակապը: Էներգակիրների թանկության պատճառով բարձանում են նաև տարբեր ծառայությունների և ապրանքների, հատկապես սննդամթերքի գները: Արցախում ամենաշատն արտադրվող գյուղմթերքների' խաղողի և ցորենի մթերման գործը ամբողջովին վերահսկվում է մեկ-երկու հոգու կողմից, ովքեր էլ արտադրողներին թելադրում են ցածր գներ' արժեզրկելով հողօգտագործողների չարչարանքը:

Արցախը հարուստ է հիդրոռեսուրսներով, սակայն այստեղ արտադրվող էլեկտրաէներգիայի արժեքը գնալով թանկանում է: Ցածր ինքնարժեքով էլեկտրաէներգիա արտադրող երկիրն իրավունք չունի այն թանկ գներով վաճառել իր սեփական բնակիչներին:

Իմ ընտրվելու դեպքում վերջ է դրվելու մենաշնորհներին և կորպորատիվ գործարքներին, ինչի շնորհիվ էականորեն իջնելու են դիզվառելիքի, բենզինի, ինչպես նաեւ գազի գները ավտոլցակայաններում: Էլեկտրաէներգիայի եւ նշված էներգակիրների գների նվազումը առավել մատչելի կդարձնի մատուցվող ծառայություններն ու ապրանքները: Նոր իշխանությունները կանեն հնարավորը՝ վերացնելու բջջային հեռախոսակապի բաժանորդավճարը եւ վերանայելու հեռախոսակապի գները:

Սիրելի հայրենակիցներ,

Իմ նախընտրական շտաբի կողմից անցկացված սոցհարցումները, ինչպես նաև ժողովրդի տրամադրությունը և արտահայտած աջակցությունը վկայում են, որ մեր հաղթանակին հասնելը ամբողջովին իրական է: Ստեղծում է մի նոր իրավիճակ, որտեղ արդիական է դառնում իշխանության սահուն, առանց ցնցումների փոխանցման հարցը: Սա իշխանություններից և իշխանամետ ուժերից պահանջում է մեծ պատասխանատվություն և իրական հայրենասիրության դրսևորում:

Իշխանությունների կողմից ընտրակեղծիքները կհամարվեն դավաճանություն և ժողովրդի կամքի դեմ բռնացում, որն անհետևանք չի մնա: Զանգվածային ընտրախախտումները համարվելու են իշխանությունների կողմից ներքին կայունության դեմ ուղղված քայլ: Այդ դեպքում հնարավոր զարգացումների ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է գործող նախագահի և նրա թիմակիցների վրա:

Այս իրավիճակում առանցքային նշանակություն ունի բոլոր մակարդակի ընտրական հանձնաժողովների անդամների դերը և նրանց քաղաքացիական դիրքորոշումը:

Հանձնաժողովների հարգելի անդամներ,

Ձեզ պատմական հնարավորություն է ընձեռված՝ անցկացնել ազատ, արդար, առանց կեղծիքների ընտրություն, ինչը լուրջ նախապայման է Արցախի ժողովրդավարական զարգացման ու հզորացման համար:

Ժողովրդավարական են համարվում այն երկրները, որտեղ քաղաքացիները ընտրությունների միջոցով կարողանում են իշխանություն փոխել: Օրինական ընտրությունների անցկացումն Արցախում անմիջապես կբարձրացնի երկրի միջազգային վարկանիշը, հիմք կդառնա հասարակության զարգացման համար:

Սիրելի արցախցիներ,

Ժողովրդի հաղթանակը ժողովուրդն է կերտում: Համոզված եմ, որ միասնական ուժերով մեզ կհաջողվի հասնել փոփոխությունների և ապահովել Արցախի անվտանգ և բնականոն զարգացումը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ»․ Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ«Ժողովուրդ». Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ Փաշինյանը ստիպված նահանջել է«Ժողովուրդ» . «Ուժեղ Հայաստանում» թեժ քննարկումներ են. նոյեմբերի 17-ին կորոշեն՝ շարունակե՞լ աշխատանքը ԱԺ-ում, թե՞ բոյկոտելՎթար է․ ջուր չի լինելու Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհերԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարենԴեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. ԱվստրալիաՄալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ) Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիեւը. մանրամասներ Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար Դուբլինում շփվել են նաև Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ Հաջիևը (տեսանյութ) Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ) Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ)Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունըՌուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայողՋենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում ենՀնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքովԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերություններըՀայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպքՊուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվելԱրենի խաղողի իրացման հարցում աջակցություն կցուցաբերվիՓաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմինՔաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողներըՍանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետԿարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինիԿաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվիԼոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄՄբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցՏեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասինԿամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. Աշոտյան
Ամենադիտված