Բիզնես կլասի ուղևորների համար նախատեսված սենդվիչներում կարելու ասեղներ են հայտնաբերվել
ԱՐԽԻՎ
Ամերիկյան Delta Air ավիաընկերությունը ՖՀԲ-ի հետ համատեղ հետաքննություն է անցկացնում` բացահայտելու համար, թե ինչպես է Ամստերդամից ԱՄՆ թռչող ինքնաթիռներում ուղևորների սենդվիչների մեջ ասեղներ հայտնվել,-հաղորդում է AP-ը։
Delta Air-ի տվյալներով՝ սենդվիչներում կարելու ասեղներ հայտնաբերելուց անմիջապես հետո իրենց ղեկավարությունը ավիաընկերության բոլոր ինքնաթիռների աշխատակիցներին տեղեկացրել է միջադեպի մասին:
Իսկ հնդկահավի մսով սենդվիչը, որի մեջ հայտանբերվել են ասեղներ, պատրաստել է հոլանդական Gate Gourmet ընկերությունը, որը նույնպես վստահեցրել է, որ ինքը ևս միջադեպի վերաբերյալ կսկսի լայնամասշտաբ հետաքննություն:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)