Զինված ծայրահեղականների հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել
ԱՐԽԻՎ
Թայլանդի հարավում՝ Նարաթհիվաթ շրջանի ռազմական բազայում, զինված ծայրահեղականների խմբի հարձակման արդյուքում 3 մարդ է զոհվել, հաղորդում է ИТАР-ТАСС-ը։
Մոտ 25 գրոհայիններ միաժամանակ կրակ են բացել ռազմական բազայի և բնակելի տների վրա, հաղորդել է Թայլանդի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Փրամոթ Փրոմինը։
Թայլանդի հարավում 8 տարվա ընթացքում իսլամիստական անջատողականների գործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան 5 հազար մարդ, իսկ 9 հազարը վնասվածքներ են ստացել։
Իսլամիստները փորձում են հասնել Թայլանդի հարավ-արևմուտքում գտնվող երեք նահանգների անկախությանը


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)