«Հրապարակ»․ Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ «Ժողովուրդ». Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ Փաշինյանը ստիպված նահանջել է «Ժողովուրդ» . «Ուժեղ Հայաստանում» թեժ քննարկումներ են. նոյեմբերի 17-ին կորոշեն՝ շարունակե՞լ աշխատանքը ԱԺ-ում, թե՞ բոյկոտել Վթար է․ ջուր չի լինելու Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհեր Կրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին 

Ամենաթողության պատասխանատուն հանրապետության նախագահի պաշտոն զբաղեցնող անձն է. Արթուր Մինասյան

ԱՐԽԻՎ

«Մենք համոզված ենք, որ փորձ է արվում կոծկել քրեական գործը և ամբողջությամբ չվերարտադրել իրական պատկերը»,- այսօր լրագրողների հետ հանդպմանը հայտարարեց «Պահանջում ենք պատժել «Հարսնաքար»–ում տեղի ունեցած միջադեպի բոլոր մեղավորներին» նախաձեռնության ներկայացուցիչ Արթուր Մինասյանը ։

«Շատ զարմանալի է, որ որոշակի դաշտերից, հատկապես քաղաքական իշխանության ներկայացուցիչների և իրավապահների կողմից ասվում է, որ իրենք հայտարարություններով երաշխավորում են, որ քրեական գործը կքննվի բաց, և շատերն անընդհատ մեզ հարց են տալիս՝ նրանք երաշխավորում են, ինչո՞ւմն է խնդիրը։ Խնդիրը հետևյալում է. մենք ունենք տասնյակ նախադեպեր, և մենք բոլորս՝ ՀՀ քաղաքացիներս, հստակ գիտենք ինչ երկրում ենք ապրում և ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե ինչ է նշանակում ՀՀ–ում իրավապահ մարմիններ, իրավապահ համակարգ, դատական համակարգ, արդարադատություն՝ ընդ–որում, թե ինչ վիճակում է այդ ամենը գտնվում։ Մենք այդպիսի կոծկման բազմաթիվ դեպքեր ունենք, հավաստիացումներ ունենք, բայց այդ հավաստաիցումները բավարար հիմք չեն եղել, որ գործերը չկոծկվեն։ Այսինքն՝ մենք ունեք Հոկտեմբերի 27–ի, Մարտի1–ի, բանակում տեղի ունեցող սպանությունների և դրանց քննության նախադեպերը, մենք անընդհատ ենք լսում դրա մասին։ Հավաստիացումներ գործը քննելու մասին կան, բայց իրականությունը լրիվ այլ է և պետք չէ հավաստիացումները հիմք ընդունել»,– ասաց Մինասյանը։

Բանախոսը նշեց նաև, որ ոստիկանության նախորդ ասուլիսը բացարձակ անհամոզիչ էր։

«Ոչ մի ապացույց չբերվեց, որ Ռուբեն Հայրապետյանը այնտեղ չի եղել, կամ որևէ կերպ առնչություն չի ունեցել այդ գործին։ Հակառակը, ավելի կասկածելի բաներ ասվեցին՝ տեսախցիկները փչացել են, վկաներ չկան... Պարզվում է, որ Ռուբեն Հայրապետյանի ողջ «մարշրուտի» երկայնքով այդ օրը ՀՀ բոլոր տեսախցիկները փչացել են։ Ձայնագրությունները չկան, դեպքից երեք օր առաջ տեսախցիկները փչացել են. ո՛չ «Հարսնաքարի» ներսում կա, ո՛չ դրսում կա ձայնագրություն, ո՛չ Ֆուտբոլի Ֆեդերացիայում կա։ Ոչ մի տեղ տեսախցիկ գոյություն չուներ Հայաստանում և ոչ մեկ ոչինչ չի ֆիքսել»,– նշեց նա և հավելեց, որ որ չպետք է խորանալ միայն իրավական ձևակերպումների մեջ, քանի որ ՀՀ–ում իրենք իրավիճակը, հոգեբանությունը գիտեն, գիտեն նաև Հայրապետյան անձի հատկանիշները, և սխալ է խոսել այն մասին, որ իրավական հիմնավորումներ չկան. «Իսկ իրավական հիմնավորումներ բերվում ե՞ն, որ Հայրապետյանը կապ չունի այս ամենի հետ։ Բացարձակապես չեն բերվում»։

Մինասյանը նշեց նաև, որ լկտիություն է, երբ ոստիկանության աշխատակիցը հայտարարոմ է, որ դեռ պետք է պարզել, թե ինչից է մահացել Վահե Ավետյանը։

«Մարդկանց փորձում են հիմարի տեղ դնել և սա ուղղակի լկտիության գագաթնակետն է, երբ ոստիկանության աշխատակիցը հայտարարոմ է, որ դեռ պետք է պարզել, թե ինչից է մահացել Վահե Ավետյանը։ Ուղղակի կարելի է ապշել, թե ինչպես են կարողանում այդ մարդիկ նման բան ասել։ Մահվան պատճառը ծեծն է։ Հստակ է, որ նրա մահվան պատճառը եղել է ուղեղի կենսական կարևոր ֆունկցիաների խանգարումը՝ այտուցի պատճառով, այտուցը ձևավորվել է բազմակի հարվածների հետևանքով։ Ասեմ ավելին՝ կա տեղեկատվություն, որ Վահե Ավետյանի բժշկական փաստաթղթերն ուղարկվել են Ֆրանսիա, Ավստրիա և այլն, բժիշկների արձագանքը ուղղակի ապշեցուցիչ է եղել, նրանք ասել են, որ իրենց մոտ նման նախադեպ չի գրանցվել, երբ ուղեղի դիսլոկացիան՝ մի կիսագնդից մյուսը, մինչև 4սմ է։ Եվ այսքանից հետո ասել, որ Վահե Ավետյանի մահը պետք է պարզել ինչից է... Գիտե՞ք էլ ինչից կարող է լինել. ենթադրենք՝ նրանք կարող են «բոչկա գլորել» բուժող բժիշկների վրա, թե սխալ բուժում է իրականցվել։ Դա աբսուրդ է, ի սկզբանե արձանագրվել է ուղեղի դիսլոկացիա այտուցով։ Իսկ այդ մարդու ստացած վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի են։ Սա էլ է ապացուցում, որ ոստիկանությունը հակված չէ գործի իրականությունը բացահայտելուն»,– ասաց նա։

Անդրադառնալով նաև այն հանգամանքին, որ բժիշկները հայտարարել են, թե իրենց ծեծել են տասը–տասնհինգ հոգի, բայց կալանավորված են վեցը և մյուսների մասին ոչինչ չգիտենք, Մինասյանն ասաց. «Ոստիկությունը չի կարողանում հայտնաբերել մյուսներին։ Այս դեպքում կամ ոստիակությունը կոմպետենտ չէ, կամ մասնագիտական իմպոտենցիա է ցուցաբերում, կամ գիտի և չի ձերբակալում»։

Բանախոսը, անդրադառնալով նաև Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի ներկայացուցիչներին, ասաց. «Ճիշտ է՝ դե յուրե թիկնապահ չեն, բայց դե ֆակտո անձնական թիկնազորի ներկայացուցիչ են» և հավելեց, որ ՀՀ–ում ոչ մի թիկնազորի ներկայացուցիչ կամ օբյեկտի աշխատող իր տիրոջ՝ «պապայի» հրահանգից դուրս իրեն ոչինչ թույլ չի տալիս։

Անդրադառնալով խնդրի լուծմանը՝ նախաձեռնության ներկայացուցիչն ասաց, որ իրենք կարծում են՝ խնդիրը պետք է լուծել իրավական դաշտում և քաղաքական իշխանությունները ընդամենը պետք է չմիջամտեն գործի ընթացքին։ Ըստ նրա՝ այն որ իշխանությունները միջամտում են և չեն ցանկանում Հայրապետյանին պատասխանատվության ենթարկել, դա ակնհայտ է։

«Հայաստանում կա ամենաթողության մթնոլորտ, որի թիվ մեկ պատասխանատուն հանրապետության նախագահի պաշտոն զբաղեցնող անձն է, որը իրեն պահում է՝ որպես ասիական բռնապետ, որը ներկայանում է ազգի «պապայի» դիրքերից և հասարակությանը հուզող հարցերը փորձում է այդ դիրքերից լուծել»,– ասաց Մինասյանը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ»․ Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ«Ժողովուրդ». Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ Փաշինյանը ստիպված նահանջել է«Ժողովուրդ» . «Ուժեղ Հայաստանում» թեժ քննարկումներ են. նոյեմբերի 17-ին կորոշեն՝ շարունակե՞լ աշխատանքը ԱԺ-ում, թե՞ բոյկոտելՎթար է․ ջուր չի լինելու Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհերԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարենԴեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. ԱվստրալիաՄալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ) Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիեւը. մանրամասներ Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար Դուբլինում շփվել են նաև Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ Հաջիևը (տեսանյութ) Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ) Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ)Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունըՌուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայողՋենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում ենՀնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքովԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերություններըՀայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպքՊուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվելԱրենի խաղողի իրացման հարցում աջակցություն կցուցաբերվիՓաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմինՔաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողներըՍանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետԿարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինիԿաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվիԼոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄՄբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցՏեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասինԿամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. Աշոտյան
Ամենադիտված