Լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ դատական գործերը նվազել են. Աշոտ Մելիքյան
ԱՐԽԻՎ
Այս տարվա երկրորդ (ապրիլ-հունիս) եռամյսակի ընթացքում լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ դատական գործերը նվազել են: Այս մասին այսօր լրագորղների հետ հանդիպման ժամանակ ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
Վերջինիս խոսքերով, անցած տարվա առաջին կիսամյակում իրենք արձնագրել են 14 դատական գործ, իսկ այս տարի դրանք վեցն են՝ «Երկրորդ եռամսյակն իրենում ներառում էր ԱԺ ընտրությունները և մենք հետևում էինք, թե ինչպիսինն էր իրավիճակը»:
Համեմատելով նախորդ՝ 2008 թ. ընտությունների հետ, այս տարի, ըստ Մելիքյանի, լրագրողներն ավելի բարենպաստ պայմաններում են աշխատել: «Այս եռամսյակում արձանագրվել է ֆիզիակական բռնությունների 3 դեպք և բոլորն էլ՝ կապված եղել ընտրությունների հետ:
Առաջինը՝ Ազատություն ռադիոկայանի լրագրողի հետ կապված դեպքն է եղել, երկրորդը՝ Գալա հեռուստատեսության հետ կապված դեպքը, իսկ երրորդը՝ Մաքսինֆոյի լրագրողի նկատմամբ բռնությունը»։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)