50 Cent-ն այսուհետ կկարողանա մենամարտեր կազմակեպել Նյու Յորք նահանգում
ԱՐԽԻՎ
Ռեփեր Քերթիս Ջեքսոնը, որը հայտնի է 50 Cent անունով, Նյու Յորք նահանգում ստացել փրոմոութերական լիցենզիա, գրում է Business Inside պարբերականը: Սա նշանակում է, որ ռեփերի TMT (The Money Team) ընկերությունը կկարողանա այս նահանգում բռնցքամարտի մենամարտեր կազմակերպել:
TMT ընկերությունը փորձում է ստանալ նաև Նևադա նահանգի ատլետիկայի հանձնաժողովի լիցենզիան: Նշենք, որ Լաս Վեգասում, որը գտնվում է այս նահանգում, անց են կացվում բռնցքամարտի կարևորագույն մենամարտերը:
50 Cent-ի փրոմոութերական ընկերությունն արդեն ունի իր առաջին հաճախորդները: Դրանք են՝ 2004-ին Աթենքի Օլիմպիական խաղերի չեմպիոն կուբացի Յուրիորկիս Գամբոան՝ 59 կիլոգրամանոց քաշային կարգում, ինչպես նաև Աթենքի Օլիմպիադայի բրոնզե մեդալակիր Անդրե Դիրելը՝ 76.2 կիլոգրամանոց քաշային կարգում:
Ինչպես նշում է Business Inside-ը, 50 Cent-ն ընկերություն է անում Ֆլոյդ Մեյուեզերի հետ, ում շատերը համարում են աշխարհի լավագույն բռնցքամարտիկը՝ անկախ քաշային կարգից:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին