Գիտնականները մոտ են ՄԻԱՎ-ի դեմ պայքարի միջոցի հայտնաբերմանը
ԱՐԽԻՎ
ԱՄՆ-ի գիտնականները հայտարարել են, որ կատարել են առաջին քայլը ՄԻԱՎ վարակի դեմ դեղամիջոցների մշակման ճանապարհին։
ՄԻԱՎ-ը երկար տարիներ մնում է լատենտ վիճակում, ինչը բավականին դժվարեցնում է հիվանդության բուժումը։ Ինչպես պնդում են գիտնականները Nature ամսագրում, նրանք գտել են վիրուսի՝ քնած վիճակից արհեստականորեն դուրս բերելու հնարավորությունը՝ օգտագործելով քաղցկեղի դեմ դեղամիջոցները։ Ապա՝ ակտիվացած վիրուսը փորձել են բուժել ավանդական դեղամիջոցներով, որոնք դանդաղեցնում են վիրուսների զարգացումը։
Ութ դեպքերում ՄԻԱՎ-ին հնարավոր է եղել ամբողջությամբ հաղթել։ Սակայն անհրաժեշտ դեղամիջոցի մշակումն ավարտելու համար կպահանջվի ևս մի քանի տարի։ Նշենք, որ աշխարհում կա ՄԻԱՎ-ով վարակված ավելի քան 30 միլիոն մարդ։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)