Իսպանիայի խորհրդարանում ցեղասպանության վերաբերյալ օրինագծի քննարկումը հետաձգվել է
ԱՐԽԻՎ
Իսպանիայի խորհրդարանում Հայոց Ցեղասպանության վերաբերյալ օրինագծում փոփոխություն կատարելու վարաբերյալ քննարկումը հետաձգվել է, ինչը պատճառաբանվել է Իսպանիայում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական վիճակով։ Այս մասին Բարսելոնայի Հայ Դատի գրասենյակի ներկայացուցիչ Արմեն Սիրույանը հայտնել է Nouvelles d’Arménie ամսագրին։
Նա նշել է, որ չնայած այս ամենին, Հայ Դատի հանձնախումբը շարունակում է խորհրդարանականների հետ հանդիպումները և Հայոց ցեղասպանության ճանաչման համար նոր նախաձեռնություններ է առաջարկում։
«Իսպանացի պատգամավորները և լայն հանրությունը տեղյակ չեն այդ խնդրից, ուստի կոմիտեն փորձում է բացը լրացնել՝ լրագրողների հետ հանդիպումներ կազմակերպելով: Խնդիրներից մեկն էլ այն է, որ հայ համայնքը ցրված է ողջ երկրով մեկ եւ ի տարբերություն ԱՄՆ-ի, Ուրուգվայի, Ֆրանսիայի, համախմբված չէ միասնաբար այդ խնդիրը լուծելու համար»,-նշել է նա։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)