ԲՀԿ-ական 3 փոխնախարարներ և 2 փոխմարզպետներ ազատվել են աշխատանքից
ԱՐԽԻՎ
Այսօր Տիգրան Սարգսյանի որոշմամբ կառավարության կազմում տեղի են ունեցել մի քանի փոփոխություններ. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնից իր դիմումի համաձայն ազատվել է Վարդան Կարապետյանը:
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից իր դիմումի համաձայն ազատվել է Ռոմիկ Տիգրանյանը:
Լոռու մարզպետի տեղակալ Էդիկ Կարախանյանը իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից, և նույն պաշտոնին նշանակվել է Վանիկ Ասատրյանը։
Հիշեցնենք, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը նախապես հայտարարություն էր տարածել, որտեղ ներկայացված էր կուսակցության անդամ հանդիսացող 3 փոխնախարարների և 2 փոխմարզպետների հրաժարականները:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)