Ռումինիայում նախագահի իմպիչմենտի հանրաքվեն է ընթանում
ԱՐԽԻՎ
Ռումինիայում բացվել են ընտրատեղամասերը, որտեղ այսօր կանցնի նախագահ Տրայան Բասեսկուի իմպիչմենտի հանրաքվեն, հայտնում է BBC-ի Ռուսական ծառայությունը:
Ավելի վաղ Ռումինիայի խորհրդարանը հեռացրեց Բասեսկուին իր պաշտոնից: Որոշման կայացաման արագությունը անհանգստություն էր առաջացրել ԱՄՆ-ի և ԵՄ-ի երկրներում:
Նշենք, որ իմպիչմենտը նախաձեռնվել է ձախ կենտրոնամետ կոալիցիայի կողմից, որը մեղադրում էր աջ կենտրոնամետ ուժ ներկայացնող Բասեսկուին պաշտոնական լիազորությունների չարաշահման մեջ:
Ըստ ձախ կենտրոնամետ ուժերի, Բասեսկուն միջամտել է տարբեր հաստատությունների գործունեության մեջ, ինչպես նաև գերազանցել է իր լիազորությունները՝ իրականացնելով խիստ տնտեսման քաղաքկանություն:
Վիկտոր Պոնտիի գլխավորած կառավարությունը մեղադրել է Բասեսկուին նաև այն հարցում, որ վերջինս առանցքային պաշտոններում նշանակում էր հենց իր քաղաքական դաշնակիցներին:
Ինքը՝ Բասեսկուն, պնդում է, որ դարձել է պետական հեղաշրջման զոհ: Ի սկզբանե նա կոչ էր արել քվեարկել իմպիչմենտի դեմ, սակայն հետագայում նրա կուսակցությունը սկսեց քարոզել բոյկոտել հանրաքվեն:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)