ԵՄ գոտու պետական հատվածում աշխատատեղերի կրճատման հիմնական զոհերը կանայք են
ԱՐԽԻՎ
Եվրամիության երկրներից շատերում կոշտ տնտեսման քաղաքականության արդյունքում նկատվում է պետական հատվածի աշխատատեղերի կրճատման միտում: Հիմնական զոհերը կանայք են, ովքեր պետական ապարատում ավանդաբար զբաղեցնում են բարձր որակավորում պահանջող շատ աշխատատեղեր: Այդ մասին ասված է Աշխատանքի միջազգային կազմակերպության նոր հետազոտության մեջ:
Ըստ վերջինի հեղինակների՝ Ֆրանսիայում, Իռլանդիայում, Նիդերլանդներում, Շվեդիայում և Մեծ Բրիտանիայում կանանց մոտ 40-50 %-ը զբաղված են պետական հատվածում: Նշվում է նաև, որ ամբողջ Եվրոպայում կրթություն ունեցող կանայք ավելի շատ ներկայացված են պետական, քան մասնավոր հատվածում: Օրինակ, Լիտվայում պետական հատվածում աշխատում են երկու անգամ ավելի կանայք, քան մասնավորում:
Աշխատանքի միջազգային կազմակերպությունն ընդգծում է, որ Եվրոպայում ճգնաժամի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող միջոցառումները հանգեցնում են աշխատատեղերի, աշխատավարձերի և արտոնությունների կրճատման:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)