Արմավիրում ավտոբուսի վարորդը չի փակել դուռը, ուղևորուհին վայր է ընկել և մահացել
ԱՐԽԻՎ
Արմավիրում Արշալույս գյուղի հատվածում այսօր՝ օգոստոսի 8-ին ժամը 8.00-ի սահմաններում «Պազ» մակնիշի ավտոբուսի վարորդը ընթացքի ժամանակ չի փակել դուռը, ինչն էլ պատճառ է հանդիսացել, որ 45-ամյա ուղևորուհի Մարինե Միրաբյանը վայր ընկնի եւ ավելի ուշ մահանա, Lurer.com-ին հայտնում է ՀՀ Ոստիկանության լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը։
Հարկ է նկատել, որ վարորդը կնոջը թողել է անօգնական վիճակում և դիմել փախուստի, իսկ Մարինե Միրաբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:
Ավելի ուշ բերման է ենթարկվել նաև «Պազ» -ի վարորդը՝ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչ, 56-ամյա Գրիշա Մարտիրոսյանը:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)