Գյումրին քաղաքապետի նոր թեկնածու ունի
ԱՐԽԻՎ
Այսօր Գյումրիի քաղաքապետի նոր թեկնածու է առաջադրվել։ Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ Հովսեփ Կորյունի Սիմոնյանը ինքնաառաջադրվել է,- այս մասին Lurer.com-ին հայտնեց Գյումրու թիվ թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Էդվարդ Բաղրամյանը։
Սիմոնյանը Շիրակի մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության պետի տեղակալն է, առաջադրվել էր նաև 2005-ի քաղաքապետի ընտրություններում, սակայն ինքնաբացարկ էր հայտնել:
Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին Գյումրու քաղաքապետի թեկնածու էր առաջադրվել նաեւ ՀՀ Ազգային ժողովի պատգմավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Սամվել Բալասանյանը: Գյումրիի քաղաքապետի եւ ավագանու թեկնածուների առաջադրման ժամկետը սահմանվել է մինչեւ օգոստոսի 10-ը: Թեկնածուների ներկայացրած փաստաթղթերի ուսումնասիրությանը կհաջորդի դրանց գրանցման գործընթացը: Քարոզարշավը կմեկնարկի օգոստոսի 22-ին:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)