Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը ԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համար Ռոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնը ԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին Condé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկում Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտների Գազայում զոհերի թիվը հասել է 74 695-ի Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն Իրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարք Բուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ Ռադև Մոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. Պեսկով 

Ի՞նչ ասելիք ունեն հանրությանը Վանեցյանն ու Թովմասյանը

Վերլուծական
Երեկ, իր տանը կատարված խուզարկությունից հետո, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, խոսելով կատարվող գործընթացների իր մեկնաբանությունից, նշեց, որ այս ամենը մեկ նպատակ է հետապնդում՝ հնարավորինս շուտ ազատվել իրենից՝ որպես ՍԴ նախագահ, ասել է թե՝ իշխանությունները շտապում են: Սակայն ու՞ր: Ինչո՞ւ է Փաշինյանը շտապում, ի՞նչ վերջնաժամկետներ ունի նա, որոնց իրականացման համար պատրաստ է ցանկացած քայլի և ովքե՞ր են Փաշինյանի համար սահմանել այդ վերջնաժամկետները:
 
Պարզ է, որ նպատակը Սահմանադրական դատարանով ինչ-որ կարևոր հակաօրինական, հակասահմանադրական օրենք անցկացնելն է, ու թեև Հրայր Թովմասյանն այդ դատարանի դատավորներից ընդամենը մեկն է, սակայն Փաշինյանը գիտակցում է, որ չեզոքացնելով ՍԴ ղեկավարին, մյուս դատավորների հարցը լուծելը շատ ավելի հեշտ կլինի։ Այս օրերին թուլանում է հիմնավորումը, որ Հրայր Թովմասյանը խանգարում էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ նախատեսած դատական որոշումներին․ Քոչարյանի դատն ընթանում է առավել հնարավոր դանդաղ հունով, ավելին՝ ՍԴ-ն օրերս հրաժարվեց վարույթ ընդունել երկրորդ նախագահի դիմումը: Հետևաբար Փաշինյանի շտապողականության պատճառը պետք է փնտրել այլ տեղ: Եվ այստեղ է, որ Թովմասյանը որոշակի փակագծեր է բացում՝ ակնարկելով նաև, որ եկել է վերջին շրջանում հանրության ուշադրության կենտրոնում գտնվող մեկ այլ անձի՝ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի խոսելու ժամանակը և որ հանրությունը տեղեկացված է ընթացիկ գործընթացների ընդամենը 10 տոկոսից:
 
Ի՞նչ գործընթացներ են դրանք, որոնք Փաշինյանը ամեն գնով փորձում է թաքցնել և որի մասին պատրաստվում են խոսել ԱԱԾ նախկին պետն ու ՍԴ նախագահը: Թերևս Վանեցյանի թվիթերյան գրառումները փոքր-ինչ լույս են սփռում այս հարցի վրա: Վանեցյանը բազմիցս է ակնարկել, որ այս իշխանությունները ունեն որոշակի ծրագրեր Արցախի հարցում: Վերջին հարցազրույցի ժամանակ ԱԱԾ նախկին պետը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյոք վտանգված են ՀՀ անվտանգությունն ու Արցախյան հարցի բանակցային փուլը, միայն նշել է, որ Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք գործում են դրսի ֆինանսավորմամբ և որոշակի ծրագրեր են մշակում, որոնք կարող են սպառնալիք լինել ՀՀ անվտանգության համար: Վանեցյանը հայտարարում էր, որ հանրությունը մոլորության մեջ է, այսօր էլ Թովմասյանն է կրկնում գրեթե նույն միտքը՝ հանրությունը տեղյակ է տեղի ունեցող գործընթացների 10 տոկոսից միայն: Եվ այստեղ է, որ փազլը ամբողջական է դառնում՝ գարնանը Արցախում կկայանան նախագահական ընտրություններ և թե՛ ռուսական կողմը, թե՛ արևմուտքն արդեն իսկ ակնարկել են, որ դրանից հետո ակնկալում են Նիկոլ Փաշինյանի կողմից գործուն քայլերի ականատես լինել: Եվ հենց այս հանգամանքն է, որ ստիպում է Փաշինյանին շտապել, հետևաբար պետք է շտապեն նաև նրանք, ովքեր այս հարցի վերաբերյալ էական ասելիք ունեն…
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն ԲաղդասարյանՌուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ ԶելենսկիԱՄՆ-ում թույլատրվել է երեք շնչառական վիրուս հայտնաբերող նոր թեստՔնի անկայուն ռեժիմը կապվել է դեպրեսիայի ավելի ծանր ախտանիշների հետՌոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարըԲակտերիաների մոլեկուլը խթանել է աղիքների վերականգնումը կենդանիների մոտՌեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներՄիզապարկի քաղցկեղի բուժման նոր տարբերակ է հաստատվել ԱՄՆ-ումԵրեխաների տիպ 1 դիաբետի խնամք․ ԱՀԿ-ն հրապարակել է առաջին ուղեցույցըԶելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարըԿրիպտոշուկան մեկ օրում կորցրել է 110 միլիարդ դոլարՓորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր ՄելքոնյանըԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունըՆավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել ենԲրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ինԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերըԹրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներիցՄակրոնը Մալայզիայում մտադիր է պայմանավորվել հազվագյուտ հողային մետաղների մատակարարումների շուրջ Մոսկվայում տաքսի էր վարում, հիմա Փաշինյանի քարոզիչն է․ Մուրազին՝ Հանրայինում տեղի ունեցածի մասինՊուտինը ներում է շնորհել քաղցկեղի դեմ պայքարող բլոգեր ԼերչեկինԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԴոնբասից դուրս գալ՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց․ Զելենսկին՝ ԱՄՆ-ի հարցի մասինՊարսից ծոցի երկրները Իրանից փոխհատուցում են պահանջել հարձակումների համարՏիեզերքի նոր քարտեզը՝ 900 միլիոն գալակտիկայի պատկերներովԶելենսկի․ Ուկրաինային փոխանցված F-16 կործանիչները մշտապես վերանորոգվում են Հայաստանի շուրջ թեժ զարգացումներ․ գերիներ, սահմաններ և Մոսկվայից ու Արևմուտքից կարևոր ազդակներԲԴԽ-ն ստացել է դատավորներներին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները․ մանրամասներ Սառցային աշխարհը վտանգի տակ է․ նոր ահազանգ՝ գիտնականներիցՆեմկով–Բիլոստենի․ քաշի տարբերությունը՝ գրեթե 8 կգ1 միավորի դրամա․ «Քլիփերսը» հաղթեց «Թանդերին»ԱԲ-ն ու մարդը նախագծում են միասին․ ավելի դիմացկուն կառուցվածքներ«Սփըրսը» ջախջախեց «Ուորիորսին»․ 11-րդ անընդմեջ հաղթանակըԻնչ եղանակ է սպասվում
Ամենադիտված