Վարդան Ղուկասյանը չի առաջադրվել Գյումրու քաղաքապետի պաշտոնում
ԱՐԽԻՎ
Այսօր ՏԻՄ ընտրություններում թեկնածուների առաջադրման գործընթացի վերջին օրն էր: Վերջնականապես պարզվեց, որ Վարդան Ղուկասյանը չի առաջադրել իր թեկնածությունը Գյումրու քաղաքապետի ընտրություններում։ Այս մասին Lurer.com-ին հայտնեց Վարդան Ղուկասյանի մամուլի քարտուղար Լիլիթ Աղեկյանը։
Հիշեցնենք, որ Գյումրիում քաղաքապետի թեկնածու է առաջադրվել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԲՀԿ ներկայացուցիչ Սամվել Բալասանյանը, ինքնաառաջադրվել է ՀՅԴ անդամ, Շիրակի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի տեղակալ Հովսեփ Սիմոնյանը:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)