Մաքսանենգության դեպքերը նվազել են օրենսդրական փոփոխության շնորհիվ
ԱՐԽԻՎ
2012թ. առաջին կիսամյակում 103-ով կամ 18,2%-ով նվազել է Հայաստանում տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների քանակը /463-566/: Այդ մասին օրերս տեղի ունեցած ՀՀ գլխավոր դատախազության կոլեգիայի նիստում նշել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը:
57-ով նվազել է կեղծ փողեր պատրաստելու, պահելու կամ իրացնելու դեպքերի քանակը, նախորդ տարվա առաջին կիսամյակին արձանագրվել է 138 դեպք, այս տարի՝ 81: Այս հանցատեսակով բացահայտումը, ինչպես և նախորդ տարիներին, խիստ ցածր է: Բացահայտվել է ընդամենը 2 դեպք:
«Փաստինֆո»–ի հաղորդմամբ՝ կիսամյակում չի արձանագրվել ակցիզային դրոշմանիշների ապօրինի շրջանառության և ոչ մի դեպք, մինչդեռ անցած տարի արձանագրվել էր նման 5 դեպք:
4-ով նվազել են մաքսանենգության դեպքերը՝ 33-37: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի դիտարկմամբ՝ մաքսանենգության դեպքերի նվազումը պայմանավորված է 2011թ. մայիսի 23-ին ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածում լրացումներ կատարելու փաստով:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)