Եթե մասնակիցը էդքան մասնակից է, թող անունը ասի. Վարդան Ղուկասյանի խոսնակ
ԱՐԽԻՎ
Lurer.com-ի տեղեկությունների համաձայն՝ Գյումրու գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ով մինչև վերջին պահը լուրեր էր տարածում, թե առաջադրելու է թեկնածությունը սպասվելիք ՏԻՄ ընտրություններում, շաբաթ օրն իր տան հարակից այգում հավքել է իր կողմնակիցներին և կոչ արել պաշտպանել քաղաքապետի թեկնածու Սպարտակ Պավլովիչի թեկնածությունը։
Փորձեցինք ստանալ Վարդան Ղուկասյանի պարզաբանումը։ Վերջինիս մամուլի խոսնակ Լիլիթ Աղեկյանը, սակայն, տեղյակ չէր այդ հավաքից։ Ավելին՝ տիկին Աղեկյանն ասաց.«Ես բամբասանքներին չեմ պատասխանում, ես նման հայտարարություններից տեղյակ չեմ»։ Երբ մենք հայտնեցինք, որ մեր աղբյուրը հավաքի մասնակիցներից է եղել, Լիլիթ Աղեկյանը զարմացած և երկմտանքով պատասխանեց «Դաժե, հավաքի մասնակի՞ց։ Ես չգիտեմ այդ հավաքը որտեղ է եղել, եթե մասնակիցը էդքան մասնակից է, թող անունը ասի»։
Թե ինչ կարող էր տալ տեղեկատվության աղբյուրի անունը տիկին Աղեկյանին, պարզ չէ. գուցե Վարդան Ղուկասյանը փորձի գտնե՞լ տեղեկությունը հայտնողին։
Նելլի Ավետիսյան


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)