BBC-ի գլխավոր տնօրեն Մարկ Թոմփսոնը տեղափոխվում է The New York Times
ԱՐԽԻՎ
Մարկ Թոմփսոնը, որը լքում է BBC բրիտանական հեռարձակման կորպորացիայի գլխավոր տնօրենի պաշտոնը, տեղափոխվում է ամերիկյան The New York Times թերթ, հաղորդում է Agence France-Presse-ը։
The New York Times-ում Թոմփսոնը կհամատեղի նախագահի և գործադիր տնօրենի պաշտոնները, նշվում է պարբերականի տարածած հայտարարության մեջ։ Բացի այդ, Թոմփսոնը կմտնի տնօրենների խորհրդի կազմի մեջ։ Թոմփսոնը կսկսի աշխատել նոյեմբերից։
Մարկ Թոմփսոնը ստանձնել է BBC-ի գլխավոր տնօրենի պաշտոնը 2004 թ.։ Մինչ այդ նա գլխավորում էր բրիտանական Channel 4 ալիքը։ BBC-ին լքելու որոշման մասին Թոմփսոնը հայտարարել է 2012 թ. մարտ ամսին՝ նշելով, որ կթողնի իր պաշտոնը Օլիմպիական խաղերի ավարտից հետո:
Սակայն 2012 թ. հունվարին հայտնի դարձավ, որ բրիտանական հեռարձակման կորպորացիան թեկնածուներ է փնտրում գլխավոր տնօրենի պաշտոնի համար, որոնք կհամաձայնեին աշխատել շատ ավելի ցածր վարձավճարի դիմաց, քան Թոմփսոնը, որը ստանում էր տարեկան 671,000 ֆունտ ստեռլինգ։ Դրամական փոխհատուցման չափը, որը կստանա Թոմփսոնը The New York Times-ում, դեռ չի հրապարակվում։
Նշենք, որ BBC-ի գլխավոր տնօրենի պաշտոնում Թոմփսոնին կփոխարինի Ջորջ Էնթուիսլը, որը գլխավորում էր BBC Vision բաժինը։ Նա կստանձնի իր պարտականությունները սեպտեմբերի 17-ից։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)