Դամասկոսի հյուրանոցի պայթյունի հեղինակներն ապստամբնե՞րն են
ԱՐԽԻՎ
Այսօր՝ տեղական ժամանակով ժամը 8:30-ին, Դամասկոսի կենտրոնում ուժեղ պայթյուն է եղել։ Dama Rose հյուրանոցի կողքին պայթեցրել են բենզատար մեքենա։ Նշենք, որ այդ հյունարոնցում սովորաբար բնակություն են հաստատում Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդները, հայտնում է Reuters-ը։
Agence France-Presse-ը հայտնում է, որ Դամասկոսում հյուրանոցի կողքին տեղի ունեցած պայթյունի հեղինակներն ապստամբներն են։ Սիրիական ազատ բանակի զինյալների խոսքով՝ ահաբեկչության թիրախը եղել են խորհրդակցություն անցկացնող իշխանական զորքերը։ Զոհերի թվում են երեխաներ ու կանայք։ Հայտնի չէ, թե արդյոք ապստամբները գոհ են պայթյունի արդյունքերից։ Սիրիական հեռուստատեսության փոխանցմամբ՝ տուժել է 3 մարդ, որոնց ինքնությունը դեռևս բացահայտված չէ։ Տուժածների թվում ՄԱԿ-ի դիտորդներ չկան։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)