Ձեռք չունեցող կիթառահարը ելույթ է ունեցել ԱՄՆ-ում (տեսանյութ)
ԱՐԽԻՎ
Ոտքի մատներով վիրտուոզ կիթառ նվագող 18-ամյա Ջորջ Դենեհին համերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում։
Ջորջը ծնվել է առանց ձեռքերի։ Երիտասարդ երաժիշտը ծնունդով ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգից է։ Նա ամներիկյան Musikfest փառատոնին նույն բեմի վրա հանդես է եկել հայտնի ռոք խումբ Goo Goo Dolls-ի հետ։ Երիտասարդ երաժիշտը երազել է պրոֆեսիոնալ կարիերայի մասին և այդ նպատակով համացանցում տեղադրել է տեսանյութ, որը հաշված րոպեների ընթացքում գրանցել է միլիոնավոր դիտումներ։ Տեսանյութը նայել է նաև The Goo Goo Dolls խմբի անդամներից մեկը, ով տեսածի մասին միանգամից հայտնել է խմբի մյուս անդամներին։ Խմբի ներսում քննարկումներից հետո անդամները գտել են Ջոնին ու առաջարկել միասին աշխատել։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)