Լիբանանում առևանգել են Սիրիայի ընդդիմադիր քաղաքացիների
ԱՐԽԻՎ
Լիբանանի Բեյրութ քաղաքում այսօր գերի են վերցրել թվով 20 ընդդիամիր սիրիացիների։
Նշենք, որ օրեր առաջ էլ Դամասկոսում էին առևանգել Լիբանանի քաղաքացի, Մեկդադ խմբավորման անդամներից մեկին։ Մեկդադի ռազմատենչ անդամները զգուշացրել են, որ եթե բաց չթողնեն իրենց ընկերոջը, ապա ամբողջ Լիբանանով մեկ կսկսեն առևանգել սիրիական ընդդիմադիրներին։ «Ալ-Մայադին» լիբանանյան արբանյակային ալիքի փոխանցմամբ՝ առավոտյան երկու ավտոբուսով Բեյրութի հարավ են տարվել սիրիացիներ, որոնց մի մասը հենց տեղում ազատ է արձակվել։
Հիշեցնենք, որ հուլիսի վեջին Լիբանանում արդեն առևանգել էին Սիրիայի Դամասկոս քաղաքից գաղթած քաղաքացիների։ Ավելի ուշ պարզել են, որ Սիրայի քաղաքացիները կապ չունեն ընդդիադիր ապստամբների հետ, որից հետո էլ բոլորին հանձնել են Լիբանանի ռազմանակ հետախուզությանը։ Առևանգողները Սիրիայի ազատ բանակից պահանջել են ազատ արձակել լիբանանյան շիաներին, որոնց մայիսի 22-ին Իրանից վերադառնալու ճանապարհին առևանգվել էին։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)