Կոտ դի Վուարում ապստամբները հարձակվել են բանտի վրա ու ազատել 100 բանտարկյալի
ԱՐԽԻՎ
Կոտ դի Վուարում հակակառավարական ապստամբները հարձակվել են ռազմական ճամբարի վրա ու ազատել ավելի քան 100 բատարկյանլների։ ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ տեղական լրատվամիջոցները հայնտել են, որ հարձակումը կատարվել է գիշերով՝ Աբիջանից 50 կմ հեռավորության վրա գտնվող Դաբու քաղաքում։
Երկրի պաշտպանության նախարար Փոլ Կոֆֆիի հայտարարության համաձայն՝ Դաբու մտնելու ժամանակ սպանվել են 3 ապստամբ և 2 խաղաղ բնակիչ։ Նա չի մանրամասնել, թե արդյոք զոհերի թվում եղել են նաև զինծառայողներ։ Նախարարը արտասահմանյան լրագրողներին հայտնել է, որ ներկայումս Դաբուն ամբողջությամբ իշխանությունների վերահսկողության տակ է։
Ապստամբների հետ օրեր տևող զինված հակամարտության ընթացքում վիրավորվել և մահացել են իշխանական բանակի մեկ տասնյակից ավելի զինվորներ։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)