Լոս Անջելեսում հիմնվել է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները համակարգող հանձնախումբ
ԱՐԽԻՎ
Լոս Անջելեսում ստեղծվել է Հայոց Ցեղասպանության 100-ամյակի հանձնախումբ, որը պետք է համակարգի և ղեկավարի ԱՄՆ արևմտյան ափում կազմակերպվելիք հիշատակի միջոցառումները՝ 2015թ. ապրիլի 24-ին ընդառաջ,- այս մասին հայտնում են Արտաքին գործերի նախարարության մամլո ծառայությունից։
Հանձնախմբի ստեղծմանը նախորդել էին համայնքային խորհրդակցություններ՝ ԱՄՆ արևմտյան ափի հայկական խոշորագույն կառույցների հետ: Հանձնախմբի ստեղծումը արտացոլում է այդ կառույցների որոշումը՝ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների կազմակերպման ջանքերը կենտրոնացնել միասնական ռազմավարական ծրագրի ներքո:
Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները համակարգող ԱՄՆ արևմտյան ափի հանձնախումբը համակարգելու է տարածաշրջանային մարմինների գործունեությունը և սատարելու է նրանց նախաձեռնությունները: Հանձնախումբը նաև սերտորեն գործակցելու է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները համակարգող պետական մարմնի և Սփյուռքի համանման կառույցների հետ:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)