Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի
ԱՐԽԻՎ
ԱԻՆ ահազանգում է, որ Սյունիքի և Տավուշի հովիտներում և Արարատյան դաշտում առաջացել է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ըստ տվյալների` հանրապետության տարածքում օգոստոսի 19-ի և 21-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 20-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 22-ից 23-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 19-ից 23-ին աստիճանաբար կնվազի 4-5, արևելյան շրջաններում՝ 6-8 աստիճանով: Երևանում օգոստոսի 19-ին և 21-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է: 20-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, իսկ 22-ից 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)