Հանրապետական հիվանդանոցի բժիշկները ստո՞ւմ են
ԱՐԽԻՎ
Դիանա Սիրունյանի առողջական վիճակը շարունակվում է մնալ ծայրահեղ ծանր։ Այս մասին Լուրեր.com–ի հետ զրույցում ասաց Հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի աշխատակիցը։
Նշենք, որ լրատվամիջոցներում լուրեր են տարածվել, որ այս գիշեր բժիշկները վիրահատել են Սուրեն Սիրունյանի դստերը: Վիրահատությունը հաջող է անցել։ Ըստ նույն լուրերի, վիրահատությունից հետո Դիանայի կյանքը փրկելու համար անհրաժեշտ է O(I) Rh− Առաջին կարգի բացասական արյուն:
Նշենք նաեւ, որ Facebook սոցցանցի օգտատեր Լիլիթ Հարությունյանը պատրաստակամություն է հայտնել տրամադրելու անհրաժեշտ առաջին կարգի բացասական արյունը:
Նույն ինֆորմացիայի մասին տեղեկացնում են նաեւ Սուրեն Սիրունյանի մտերիմները, սակայն Հանրապետական հիվանդանոցից հերքեցին այս լուրերը նշելով, որ Դիանային չեն վիրահատել, իսկ արյուն՝ կա։
Lurer.com-ը այս պահին փորձում է ճշտել թե որն է իրականությունը, ինչո՞ւ չեն համապատասխանում Սիրունյանի մտերիմների և բժիշկների տեղեկությունները:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)