Վիետնամում թայֆունի հետևանքով 27 մարդ է մահացել
ԱՐԽԻՎ
Օգոստոսի 18-19-ին ուժգին թայֆունը ավիրել է Վիետնամի հյուսիսում գտնվող նահանգները. մահացել է ավելի քան 27 մարդ։ Ինչպես հայտնում է РИА Новости-ն, թայֆունը Վիետնամ է հասել ուրբաթ օրը, երկրի հյուսիսում սկսվել են ուժգին քամի ու հորդառատ անձրևներ։ Թայֆունի հետևանքով ավիրվել են 12 հազար տուն, ջրի տակ է անցել 23 հազար հեկտար բերքառատ հողատարածք։
Վիետնամի մայրաքայաքում ուժեղ քամու հետևանքով արմատախիլ է եղել 200 ծառ։ Աղետի հետևանքով տուժել են նաև Չինաստանի արևելյան նահանգները. ավիրվել են 4 հազարից ավելի տներ, մահացել է 2 մարդ։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ թայֆունն անցել է Ֆիլիպիններով, որտեղ զոհերի թիվը հասել է 7-ի, 2-ը համարվում են անհետ կորած։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)