Աբովյանում մարդ է սպանվել
ԱՐԽԻՎ
Այս գիշեր հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքներով, անգիտակից վիճակում, իրենց մոտ է տեղափոխվել ՌԴ քաղաքացի, 1982 թ. ծնված Էդգար Խոջոյանը, այս մասին տեղեկացնում է Ոստիկանությունը։
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 02.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Երիտասարդական փողոցի թիվ 1/1 շենքի մուտքի մոտ վնասվածքները դեռևս չպարզված հրազենից նրան պատճառել է անհայտ անձը:
Նույն օրը, ժամը 03.00-ին, Էդգար Խոջոյանը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)