Սեղանից սնվող կատուները տառապում են հոգեկան խանգարմամբ. գիտնականներ
ԱՐԽԻՎ
Իտալական համալսարաններից մեկի գիտնականների անցկացրած ուսումնասիրությունները վկայում են, որ կատուները, որոնք չեն ցանկանում ուտել իրենց կերակրամանից և պահանջում են սնունդ տերերի սեղանից, ոչ թե սոված են, այլ տառապում են լուրջ հոգեկան խանգարումներով: Այս մասին այսօր գրում են արևմտյան ԶԼՄ-ները՝ հղում կատարելով Journal of Veterinary Behaviour գիտական ամսագրում հրապարակված հոդվածին։
Հիվանդությունը, որին նվիրված է ուսումնասիրությունը, արդեն ստացել է սննդային պահվածքի հոգեծին խանգարում անունը(PAFB)։ Հիվանդության ախտանիշներից է այլ կատուներից սննդի գողությունը, ինչպես նաև սեղանի վրա` ափսեից ուտելու համար հարձակումը։
Նրանց, ովքեր կասկածում են, որ իրենց տնային կենդանիները հիվանդ են PAFB-ով, հետազոտողները առաջարկում են սահմանել սննդի ընդունման կոշտ ժամանակացույց, թույլ չտալ նրանց սնունդ հայթայթել այլ ժամանակ կամ ուտել տիրոջ ափսեից։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին