Սերժ Թանկյանը տոնում է իր ծննդյան 45-ամյակը
ԱՐԽԻՎ
Այսօր ամերիկահայ ռոք երաժիշտ և երգահան Սերժ Թանկյանը տոնում է իր ծննդյան 45-ամյակը։ Նա աշխարհահռչակ System of A Down այլընտրանքային մետալ-ռոք խմբի և Axis of Justice («Արդարության առանցք») հասարակական կազմակերպության հիմնադիրն է։ Թանկյանը հանդես է գալիս անարդարությունն ու դաժանությունը դատապարտող բազմաթիվ ելույթներով: Նա համագործակցելով Տոմ Մորելլոյի հետ՝ ստեղծել է Axis Of Justice կազմակերպությունը, որի նպատակն է աջակցել երիտասարդներին պաշտպանելու իրենց իրավունքները քաղաքականության ոլորտում: Նրանք կազմակերպել են բազմաթիվ բարեգործական արշավներ՝ մեծ ջանքեր են գործադրում, որպեսզի ստիպեն Միացյալ Նահանգներին և Թուրքիային ճանաչել և ընդունել Հայոց Ցեղասպանությունը:
«Իմ քաղաքացիական ակտիվությունը և քաղաքականացված դիրքորոշումը ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության կեղծավոր ժխտման արձագանք է»-իր հարցազրույցներից մեկում ասել է երաժիշտը։
«Ջուր տուր, կյանք պարգևիր» 2011թ. հեռուստամարաթոնին հանդես է եկել ուղերձով, որում մասնավորապես կոչ է արել միավորվել և հասնել այն բանին, որ Արցախի ամեն մի բնակիչ խմելու մաքուր ջուր ունենա:
Սերժ Թանկյանը անդրադառնում է նաև բնապահպանական խնդիրներին, օրինակ, Ֆիլադելֆիայում կայացած իր համերգին նա ներկայացել էր Թեղուտի շապիկով։
2012 թ. հունիսի 10-ին Մալիբու քաղաքում կայացավ Սերժ Թանկյանի և ծագումով Վանաձորցի Անժելա Մադաթյանի հարսանեկան արարողությունը։
Երաժիշտը Ճանաչվել է, որպես աշխարհի 26-րդ լավագույն մեթալ վոկալիստ։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)