Սկսվել են Պարկինսոնի դեղամիջոցի փորձարկումները
ԱՐԽԻՎ
Արդեն իսկ սկսվել են Պարկինսոնի հիվանդության դեմ մշակված պատվաստանյութի փորձարկումները մարդկանց վրա: PD01A կոչվող հայտնագործությունն արդեն փորձարկվում է 10 կամավորների վրա: Ընդհանուր առմամբ այն կփորձարկվի 32 մարդու վրա:
PD01A-ն ակտիվացնում է իմունային պատասխանը՝ ստիպելով օրգանիզմին ոչնչացնել ալֆա-սինուկլեինը: Այդ սպիտակուցնա ինքնին թունավոր է: Նրա պատճառով մահանում են նեյրոններն ու դրանց միջև առկա կապերը:
Պատվաստանյութի հեղինակը ավստրիական Affiris ընկերությունն է: Ներկայացուցիչների խոսքերով' PD01A առաջին միջոցն է, որն ուղղված է պայքարելու հիվանդության պատճառի դեմ: Գոյություն ունեցող միջոցների մեծամասնությունը պարզապես բարձրացնում են դոֆամինի մակարդակը:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)