Իսկ հուղարկավորությանը չմասնակցելը կոռե՞կտ էր
ԱՐԽԻՎ
Երեկ Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանի հոգեհանգիստի արարողությանը «Հայ ազգային կոնգրես»-ի ներկայացուցիչներ չեն եղել, նրանք չեն մասնակցել նաև Սիրունյանի` քիչ առաջ տեղի ունեցած հուղարկավորությանը: Ավելին` ոչ ՀՀՇ-ն, ոչ ՀԱԿ-ը անգամ պաշտոնական ցավակցություն չեն հայտնել Սիրունյանների ընտանիքին, որն այսօր սարսափելի ծանր վիճակում է, այն դեպքում, երբ մի քանի տարի շարունակ Սիրուն Սիրունյանը եղել է ՀԱԿ անդամ:
ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն այս առնչությամբ Lurer.com-ի հետ զրույցում ասաց. «Արդյոք նման ողբերգությայն ժամանակ, պետք է նայել` ով է եկել և ով՝ ոչ։ Ես կարծում եմ՝ դա ընդհանրապես կոռեկտ չէ։ Սա քաղաքական միջոցառում չէ, սա դժբախտություն է և այստեղ կարևոր չէ, ով է մասնակցել, ով՝ ոչ։ Նորից եմ կրկնում՝ կոռեկտ չէ նման ողբերգությունը քաղաքականացնել»։
Սուրեն Սիրունյանի հուղարկավորությանն այսօր մասնակցել են միայն Ժառանգությունից և Ազատ դեմոկրատներից անջատված թևի գործիչները:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)