ՀՀ ԱԳՆ մինչև ե՞րբ կսպասի պաշտոնական տեղեկության
ԱՐԽԻՎ
Այսօր հայկական լրատվական կայքերում տարածվել է մի տեկեկություն, ըստ որի Սիրիայի ապստամբ գրոհայինների վերահսկողության տակ է անցել Հալեպի հայկական թաղամասը։
Ավելին, որ այս պահին Հալեպում չեն գործում կապի միջոցները, և անհնար է կապ հաստատել մեր հայրենակիցների հետ: Նաև լուր է տարածվել, որ հայերը փակվել են տներում և փողոց դուրս չեն գալիս:
Lurer.com-ը կապ հաստատեց ԱԳ նախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանի հետ, ով այս առնչությամբ ասաց. «Մենք պաշտոնական տեղեկատվություն չունենք, որ հերքեմ կամ հաստատեմ»։
Փաստորեն, մինչ սիրիահայերը գտնվում են վախի և սարսափի մեջ, Հայաստանի ԱԳ նախարարությունը սպասում է պաշտոնական տեղեկատվության։ Իսկ ե՞րբ է ստացվելու այդ տեղեկությունը։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)