«ԼՈՒՅՍ» հիմնադրամ․ Տնտեսական ակտիվության աճը դանդաղում է, աճի կառուցվածքը՝ անհավասարակշիռ ՀՌՀ-ն դադարեցրել է «Կոտայք թի վի»-ի լիցենզիայի գործողությունը Պուտինը սահմանափակել է Ռուսաստանից մի շարք երկրներ կանխիկ ռուբլու արտահանումը Հայաստանի և Կատարի արդարադատության նախարարները քննարկել են իրավական օգնության ոլորտում առկա համաձայնագրերի նախագծերը Դատախազությունը բողոքարկելու է «Չաղ Ռուստամի» նկատմամբ տնային կալանք կիրառելու որոշումը Ավտոմեքենաների ներմուծման պատրվակով 13 անձից հափշտակվել է 78 մլն դրամ Անդրեասյանը ընդգծել է Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի կարևոր դերակատարությունը ՀՀ-ի կրթական համակարգում CSI-ն Հայաստանի իշխանություններին կոչ է անում դադարեցնել Եկեղեցու նկատմամբ հետապնդումները Տվյալ աշխատակցի հասցեին վիրավորական որևէ արտահայտություն չի հնչել. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Վահագն Արսենյանը կառաջադրվի Ջերմուկի համայնքապետի պաշտոնում․ Գևորգ Փարսյանն՝ իշխանության թիրախում Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենը Երևանում է․ նախատեսված են հանդիպումներ Փաշինյանի և Գրիգորյանի հետ 

«Հարսնաքարի» գործով նախաքննության մարմնի միակ նպատակը ոճրագործներին չհայտնաբերելն է. փաստաբան

ԱՐԽԻՎ

«Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում հունիսի 17-ի բռնարարքի գործով տուժող կողմի փաստաբանները քրեական գործի նյութերին ծանոթանալուց հետո երկրորդ անգամ ներկայացրել էին համապատասխան միջնորդություններ։

Փաստաբանները միջնորդությամբ պահանջել էին, որպեսզի կատարվի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքի ամբողջական զննութուն՝ պարզելու, թե որտեղ են տեղակայված եղել տեսախցիկները կամ հանցագործության դեպքից հետո տեսախցիկներն ապամոնտաժելու դեպքում, որ մասում են դրանք եղել։ Նրանք պահանջել էին նաև ռեստորանային համալիրում եղած բոլոր պրոցեսորները, արդեն իսկ առգրավված պրոցեսորի հետ ճանաչել որպես իրեղեն ապացույց, ապա դրանք ներկայացնել մասնագետներին՝ պարզելու, թե արդյոք այդ կրիչների վրա պարունակվում են դեպքի օրվա տեսաձայնագրության ֆայլեր, իսկ դրանց բացակայության դեպքում ՝ արդյոք դրանք չէին կարող ջնջված լինել էլեկտրոնային կրիչներից: Բացի այդ միջնորդել են, որպեսզի համեմատական ստուգման ենթարկվի առգրաված պրոցեսորի ժամանակագրական կարգավորումների և իրական ժամանակի միջև առկա տարբերությունները։

Ըստ Ռուբեն Հայրապետյանիտված ցուցմունքի՝  2012թ. հունիսի 17-ին նա գտնվել է Սևանում և այնտեղից վերադառնալուց հետո, ժամը 19.00-ի մոտակայքում կարճատև ժամանակահատվածով գտնվել է «Հարսնաքար» ռեստորանային համալիրում, իսկ այնուհետև` ՀՖՖ-ի «Տեխնիկական կենտրոն Ակադեմիայում»: Ինչպես վկայում են Վիվասել-ի տրամադրած հեռախոսային վերծանումները նույն օրը «Հարսնաքար»-ի աշխատակիցներ Արթուր Բաբլոյանը, Նորայր Հայրապետյանը, Արման Խաչատրյանը, Արման Բաղդասարյանը, Գարիկ Մարգարյանը նույնպես կեսօրից, մոտ ժամը 14.00-ից մինչև մոտ ժամը 19.00 գտնվել են Սևանում, իսկ «Beeline»(Արմենտել) և «Ղարաբաղ տելեկոմ» ընկերությունների տրամադրած հեռախոսային վերծանումների վերջիններիս երթուղին ենթադրաբար նույնն է եղել, ինչ Ռուբեն Հայրապետյանինը։ Դատելով ալեհավաքների տվյալներից` նրանք ժամը 19.30-22.40-ն ընկած ժամանակահատվածում գտնվել են «Հարսնաքար» ռեստորանի և/կամ ՀՖՖ ակադեմիայի տարածքում: «Ռուբեն Հայրապետյանի առնչությունն այս հանցագործությանը պետք է կասկածի տակ դրվեր հենց այն հանգամանքի բերումով, որ նույնիսկ իր անձնական թիկնազորի անդամ հանդիսացող Գարիկ Մարգարյանին Վահե Ավետյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ հրահանգ ունենալու և Ռուբեն Հայրապետյանի կողմից Վահե Ավետյանին ծեծի ենթարկելու պահին «Հարսնաքար» համալիրում գտնվելու վերաբերյալ հարցին` Գ. Մարգարյանն ուղղակիորեն հրաժարվել է պատասխանել: Եթե Ռ. Հայրապետյանն իրապես առնչություն չուներ այս հանցագործությանը, ապա ինչն էր խանգարում նրա «զինվորներից» մեկի կողմից այդ առնչությունը հերքելուն»-նշեց փաստաբան Լուսինե Հակոբյանը։

Փաստաբանները միջնորդել են սույն գործով որպես կասկածյալ ներգրավել Ռուբեն Հայրապետյանին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ի վերջո հաճախորդներին ծեծի ենթարկելու հետ կապված չափազանց պատասխանատու հարցերը ակնհայտորեն կարող են լուծվել միայն սեփականատիրոջ բարձր հովանու ներքո, և նրա հեռախոսային համարների վերծանումները ստանալու միջնորդություն հարուցել դատարան, նրան և գործով մեղադրյալներին հարցաքննել այս հարցերի կապակցությամբ: Առհասարակ, այս քրեական գործում հեռախոսահամարների նույնականացման հետ կապված իրողությունը զավեշտալի է նաև այն իմաստով, որ մեղադրյալների կողմից օգտագործված հեռախոսահամարները ճշտվել են միայն այդ անձանց կատարած հայտարարությունների վրա։ Սա կարող է վկայել այն մասին, որ նախաքննության մարմնի կողմից ոչ մի ջանք չի գործադրվել պարզելու՝ արդյոք մեղադրյալների մոտ այլ հեռախոսահամարներ եղել են, թե չէ, և պարզել այդ հեռախոսահամարների զանգերի ցանկը:

Սույն քրեական գործում նախաքննության մարմնի կողմից թույլ տված ամենամեծ բացթողումը և սխալը հանդիսանում է այն, որ առ այսօր նախաքննության մարմնի կողմից չի պարզվել՝ ով է Վահե Ավետյանին հասցրել մահվան պատճառ հանդիսացող հարվածը /հարվածները/: Այսինքն՝ նախաքննության մարմնի կողմից փաստորեն չի բացահայտվել Վահե Ավետյանի սպանությունը, այլ երեք հատոր փաստաթղթեր հավաքելու և կազմելու միջոցով ընդամենը փորձ է կատարվում տպավորություն ստեղծել, թե հանցագործությունը բացահայտված է, իսկ ավելի կոնկրետ՝ այս կերպ փորձ է արվում կոծկել այն։

«Ակնհայտ է, որ այս վիճակով գործը դատարան ուղարկելու՝ նախաքննության մարմնի միակ նպատակը մի կողմից՝ ոճրագործներին չհայտնաբերելը և արդարադատության չհանձնելն է, մյուս կողմից՝ արդեն իսկ մեղադրվող անձանց դատարանում արդարացման և անպարտ ճանաչելու համար անհրաժեշտ մեղադրանքներով ապահովելը»,- Lurer.com-ի հետ զրույցում ասաց փաստաբան Լուսինե Հակոբյանը։ Իրենց միջնորդությունում փաստաբանները խնդրել են վերը նշված բոլոր միջնորդությունները բավարարել և ապահովել դրանց կատարումը, վերսկսել սույն քրեական գործի նախաքննությունը և կատարել վերը նշված միջնորդությունների բավարարմանն ուղղված բոլոր քննչական գործողությունները, բացահայտել հանցագործության ամբողջական պատկերը, ապահովել նախաքննության բազմակողմանիությունը, Վահե Ավետյանին մահացու հարված հասցնելը վերաորակել որպես սպանություն, հայտնաբերել այդ սպանությունը կատարած անձանց և նրանց առաջադրել իրենց արարքին համարժեք մեղադրանքներ: Սակայն, միջնորդությունը ներկայացնելուց մի քանի ժամ անց քննչական խմբի ղեկավար Ռուբեն Մկրտչյանի կողմից փաստաբանները հեռախոսազանգով տեղեկացվել են, որ միջնորդությունը մերժվել է, ավելի ուշ փոստով կուղարկվի մերժման մասին որոշումը։

Նելլի Ավետիսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«ԼՈՒՅՍ» հիմնադրամ․ Տնտեսական ակտիվության աճը դանդաղում է, աճի կառուցվածքը՝ անհավասարակշիռՀՌՀ-ն դադարեցրել է «Կոտայք թի վի»-ի լիցենզիայի գործողությունըՊուտինը սահմանափակել է Ռուսաստանից մի շարք երկրներ կանխիկ ռուբլու արտահանումըԻՀՊԿ-ն ամերիկացիներին հրավիրել է այցելել ԻրանՀայաստանի և Կատարի արդարադատության նախարարները քննարկել են իրավական օգնության ոլորտում առկա համաձայնագրերի նախագծերըԴատախազությունը բողոքարկելու է «Չաղ Ռուստամի» նկատմամբ տնային կալանք կիրառելու որոշումըՌուբիոն ասել է, որ Եվրոպան լուրջ մարտահրավերների առջև է կանգնածԱվտոմեքենաների ներմուծման պատրվակով 13 անձից հափշտակվել է 78 մլն դրամՃապոնիան հայտարարել է, որ Տակաիչին տարեվերջին որոշում կկայացնի ոչ միջուկային սկզբունքների վերաբերյալԱնդրեասյանը ընդգծել է Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի կարևոր դերակատարությունը ՀՀ-ի կրթական համակարգումCSI-ն Հայաստանի իշխանություններին կոչ է անում դադարեցնել Եկեղեցու նկատմամբ հետապնդումներըԵվրահանձնաժողովը կառաջարկի, որ ԵՄ երկրները հրաժարվեն պաշտպանության և պատժամիջոցների հարցում իրենց վետոյի իրավունքիցՏվյալ աշխատակցի հասցեին վիրավորական որևէ արտահայտություն չի հնչել. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարՎահագն Արսենյանը կառաջադրվի Ջերմուկի համայնքապետի պաշտոնում․ Գևորգ Փարսյանն՝ իշխանության թիրախումՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ«Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենը Երևանում է․ նախատեսված են հանդիպումներ Փաշինյանի և Գրիգորյանի հետԵԽԽՎ զեկույցից ընդդիմությունը գոհ լինելու շատ հիմնավոր պատճառներ չունի․ Արփինե ՀովհաննիսյանՀայաստանի դեսպանությունը Վրաստանում հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես կդադարեցնի անձնագրերի տրամադրումըԷդվարդ Ասրյանն ու Լեհաստանի ԶՈւ ԳՇ պետի խորհրդականը քննարկել են ՀՀ բանակի բարեփոխումներըԻրանը հայտարարել է նոր զենքի մշակման մասինՂազախստանում մի քանի ժամվա ընթացքում երեք երկրաշարժ է գրանցվելՆեթանյահուն խնդրել է ԱՄԷ-ի առաջնորդին հերքել հոկտեմբերի 7-ի նախազգուշացման մասին հաղորդագրություններըՀայաստանի և Ռուսաստանի մասնագետները քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները2029-ին ԱՊՀ մարզական խաղերը կանցկացվեն ՀայաստանումԳրիգորյանն ու Էսկյուդիեն ընդգծել են ԵՄ առևտրի ազատականացման միջոցների ընդունման կարևորությունըԳործող իշխանությունը հստակ գիտի՝ ինչ է անելու, ինչու, և որ հերթականությամբ. Վահե Հովհաննիսյան«Վեհափառի հարցը չի կարող լուծվել իշխանության կամ քաղաքական ուժի միջոցով». Տեր ԳաբրիելԷսպոզիտո եղբայրները պատմություն են կերտել Իտալիայի հավաքականում«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետներիԻրանի խորհրդարանը կարող է քննարկել Միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրից դուրս գալու ծրագիրըԴատախազական ներգործության արդյունքում Զովունիում 643 քմ հողամասը վերադարձվել է համայնքինՖրանսիական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչները Հայաստանում ծանոթացել են IADAAM ծրագրի և Վեդու ջրամբարի աշխատանքներինStarship-ն առաջին անգամ հասավ Երկրի ուղեծիր՝ 26 արբանյակովՀայաստանի դեսպանությունն ու հյուպատոսությունները Ռուսաստանում ժամանակավորապես կդադարեցնեն անձնագրերի տրամադրումըABC News. Թենեսիում 200 տարվա ընթացքում առաջին անգամ կնոջ են մահապատժի ենթարկելՊուտինը արգելել է էներգետիկ ոլորտի մի շարք տվյալների հրապարակումը ԶԼՄ-ներում և համացանցումՈր հասցեներում են այսօր վթարային ջրանջատումներ սպասվումՍելին Դիոնը Փարիզի նորաձևության շաբաթում անակնկալ ելույթ է ունեցելՆիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Կառավարության կադրային բանկի» առաջին փուլի արդյունքներըՈրքան է Սևանա լճի առափնյա հատվածում ջրի միջին ջերմաստիճանըՌեստորաններից մեկի մոտակայքում ծառը կողաշրջվել է«Հրդեհային տեսուչ» ներկայացած 60-ամյա տղամարդը խանութներից գումար էր շորթում․ բացահայտվել է«Ոսկե գնդակ-2026»-ի քվեարկությունն ավարտվել է․ հաղթողի անունը հայտնի էԱնտոնիո Գուտերեշն ու Արաղչին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտության շուրջ Հանրային լսումներ՝ Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի ծրագրի վերաբերյալ. ինչպես դիմելՍի Ծինփինը կոչ է արել ուժեղացնել անվտանգության վերահսկողությունը Չինաստանում Գառնիկ Դավթյանը հրաժարվել է Տանզանիայում անցկացվող Միջխորհրդարանական միության վեհաժողովին մասնակցելուցՖրանսիայի հրապարակում տրոլեյբուսի լարերը պոկվել և վնասել են այլ մեքենաներիԴիրքային զիջումների մասին հրապարակումները կեղծ են․ Մհեր ԳրիգորյանԳյումրիում դաժանաբար շան ձագին ծեծած տղամարդը հայտնաբերվել է․ դեպքը փոխանցվել է Քննչական կոմիտե
Ամենադիտված