Սամվել Բալասանյանը շու՞տ էր սկսել քարոզարշավը
ԱՐԽԻՎ
Այսօր մամուլում տարածում գտավ Գյումրու թեկնածու Սամվել Բալասանյանի մականունը՝ «դդմի ծաղիկ»: Արձագանքելով սրան Բալասանյանի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը Lurer.com-ի հետ զրույցում ասաց. «ինչ-որ մեկի երևակայության կամ ապատեղեկատվության արդյունք է. նման բան չկա: Ուղղակի, կարծում եմ, պատիվ չի բերում նման մականուններով մամուլը ողողելը»:
Իսկ այն հարցին, թե ինչպես կմեկնաբանեն այն, որ քարոզարշավը մեկ օր առաջ են սկսել, անգամ ՀՅԴ թեկնածու Հովսեփ Սիմոնյանը սխալ է համարել այդ քայլը, Զոհրապ Եգանյանը պատասխանեց. «Այդ հանդիպումների միակ նպատակը եղել է կազմվելիք նախընտրական ծրագրի քննարկումը, այսինքն՝ առանձին ոլորտների մասնագետներ իրենց կարծիքներն են հայտնել: Այդպիսի հանդիպումներ եղել են ինչպես սպորտի ոլորտի պատասխանատուների, այնպես էլ ՀԿ-ներ ներկայացուցիչների հետ: Այդ ամենի միակ նպատակը եղել է նախընտրական ծրագիրը ավելի կենսունակ կազմելու համար»:
«Դա քարոզարշավ չի եղել, մենք քարոզարշավ չենք իրականացրել»,- ավելացրեց խոսնակը:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)