Պայթուցիկի տեղադրման ահազանգ անձնագրային վարչությունում
ԱՐԽԻՎ
Քիչ առաջ Lurer.com-ի խմբագրություն զանգահարեցին և հայտնեցին, որ 17։40-ի սահմաններում Ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության շենքից և հարակից տարածքից էվակուացրել են քաղաքացիներին, քանի որ շենքում պայթուցիկի տեղադրման լուր է ստացվել։
ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հաստատեց տեղեկությունը և հայտնեց, որ Ոստիկանությունը համապատասխան միջոցներ է ձեռնարկում ահազանգի իսկությունը ճշտելու նպատակով։
Մանրամասները` շուտով։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին