ԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերը Թրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներից Մոսկվայում տաքսի էր վարում, հիմա Փաշինյանի քարոզիչն է․ Մուրազին՝ Հանրայինում տեղի ունեցածի մասին Պուտինը ներում է շնորհել քաղցկեղի դեմ պայքարող բլոգեր Լերչեկին ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին Դոնբասից դուրս գալ՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց․ Զելենսկին՝ ԱՄՆ-ի հարցի մասին Տիեզերքի նոր քարտեզը՝ 900 միլիոն գալակտիկայի պատկերներով Հայաստանի շուրջ թեժ զարգացումներ․ գերիներ, սահմաններ և Մոսկվայից ու Արևմուտքից կարևոր ազդակներ ԲԴԽ-ն ստացել է դատավորներներին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները․ մանրամասներ Սառցային աշխարհը վտանգի տակ է․ նոր ահազանգ՝ գիտնականներից Նեմկով–Բիլոստենի․ քաշի տարբերությունը՝ գրեթե 8 կգ 

Ովքեր հետագայում կարող են դատվել Գագիկ Ծառուկյանին ներկայացրած մեղադրանքի համար

Վերլուծական

2018 թվականից հետո Հայաստանի նոր իշխանությունները հայտարարել էին՝ նախկին իշխանությունների իրավական բեսպրեդելի գործիքակազմ հանդիսացած ուժային մարմիններին իրավական և քաղաքական գնահատական հնչեցնելու իրենց պատրաստակամության մասին: Դրանից հետո մի շարք աղմկոտ գործընթացներ սկսվեցին, և մինչ օրս էլ հարցականի տակ են այդ իրադարձությունների պատճառները, օրինակ, թե ինչու  ինքնասպան եղավ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, ինչու ինքնասպան եղավ ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանը, ինչպես ՌԴ-ում Պյատիգորսկ քաղաքում, ինչ-որ շինությունում գազի պայթյունի հետեւանքով մահացավ ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը։ Բացի վերը նշված և բազմաթիվ հարցեր առաջացնող դեպքերից, որոնք վերաբերվում են նախկին ռեժիմի օրոք ուժային կառույցներում պատասխանատու պաշտոններ զբաղեցնող անձանց, նշենք, որ վերջին երկու տարվա ընթացքում մեղադրանք է առաջադրվել ոստիկանության պետի նախկին տեղակալ, ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանին առ այն, որ վերջինս հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ:  Բացի այդ, «Մարտի 1»-ի գործով մեղադրանք էր առաջադրվել ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի եւ հանցագործությունը պարտակելու համար: 


Իրավական պատասխանատվության կանչվելու այս տենդենցը ենթադրում է, որ եթե Հայաստանում տեղի ունենա իշխանափոխություն, ապա իրավապահ համակարգի այսօրվա ղեկավարությունը վաղը կարող է հայտնվել նույն կարգավիճակում, ինչ օրինակ՝ Լյովա Երանոսյանը, կամ Ալիկ Սարգսյանը: Իսկ առիթների պակաս թերևս չի զգացվի: Վերջին օրերին Հայաստանում ծավալվում են գործընթացներ, որոնք հանրության մոտ երկակի տպավորություն են թողնում: Խոսքը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին է, որոնք իշխանությունները փորձում են ներկայացնել իբրև մաքուր ջրի իրավական գործընթաց: Սակայն, իրավապահ համակարգի ակտիվացումը համընկավ Գագիկ Ծառուկյանի վերջին հրապարակային հայտարարության հետ, որտեղ նա փաստացի պահանջեց գործող կառավարության 100 տոկոսանոց հրաժարականը: Եթե ենթադրենք, որ ԲՀԿ առաջնորդի շուրջ տեղի ունեցող գործընթացներն ունեն քաղաքական կոմպոնենտ, ապա կարելի է կազմել բավական երկար ցանկ, թե ովքեր են հնարավոր իշխանափոխությունից հետո պատասխանատվության ենթարկվելու՝ քաղաքական պատվեր կատարելու համար: 


Դիցուք՝ այսօր ՀՀ դատախազությունը հրապարակեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ազատազրկելու եւ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ միջնորդությունը։ Հասկանալի է, որ այս առումով Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանդեպ կա որոշակի պրեսինգ,  իսկ մամուլում մինչ միջնորդության հրապարակումը հայտնվել էր տեղեկություն, որ գլխավոր դատախազը չի ցանկանում անձեռնմխելիությունից զրկելու հարցով մտնել ԱԺ՝ այն պարզ պատճառով, որ դրա համար առկա չեն բավարար իրավական հիմքեր: Սակայն, վերջինս, այնուամենայնիվ, տեղի տվեց, իսկ դա նշանակում է, որ իշխանափոխությունից հետո արդեն ոչ թե քաղաքական որոշմամբ, այլ օրենքի ուժով կարող է ենթարկվել պատասխանատվության: Նույն ճակատագրին կարող է արժանանալ ԱԱԾ նորանշանակ պետ Արգիշտի Քյարամյանը, ով բավական «ակտիվ» է սկսել իր պաշտոնավարումը՝ մեկ օրում երեք պաշտոնական հաղորդագրություն և բոլորն էլ առնչվում էին ԲՀԿ ղեկավարին: Եթե Քյարամյանը կատարում է քաղաքական իշխանության պահանջները՝ շեղվելով օրինականության ուղղուց, ապա իշխանափոխությունից հետո նա նույնպես հայտնվելու է օրենքի թիրախում: Ինչպես և իր ղեկավարած ողջ կառույցը՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտով հանդերձ: Հաշվի առնելով, թե որքան ջանասիրաբար էր ոստիկանությունը ցրում երեկվա՝ ի պաշտպանություն ԲՀԿ առաջնորդի ինքնաբուխ հավաքի մասնակիցներին, կարելի է ենթադրել, որ անհամաչափ ուժ կիրառելու հրաման տվողները իշխանափոխությունից հետո նույնպես օրենքի առաջ պատասխան են տալու՝ այդ նույն օրենքի տառի և ոգու պահանջին համապատասխան… 

Այսպես կոչված՝ «նախկինների» դառը փորձը պետք է որ դասի վերածված լիներ ուժային մարմինների ներկայիս ղեկավարների համար և ստիպեր նրանց մնալ միայն և միայն օրենքի շրջանակներում՝ զերծ մնալով քաղաքական կոմպոնենտն իրավականի տեղ հանրությանը հրամցնելուց...

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերըԹրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներիցՄակրոնը Մալայզիայում մտադիր է պայմանավորվել հազվագյուտ հողային մետաղների մատակարարումների շուրջ Մոսկվայում տաքսի էր վարում, հիմա Փաշինյանի քարոզիչն է․ Մուրազին՝ Հանրայինում տեղի ունեցածի մասինՊուտինը ներում է շնորհել քաղցկեղի դեմ պայքարող բլոգեր ԼերչեկինԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԴոնբասից դուրս գալ՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց․ Զելենսկին՝ ԱՄՆ-ի հարցի մասինՊարսից ծոցի երկրները Իրանից փոխհատուցում են պահանջել հարձակումների համարՏիեզերքի նոր քարտեզը՝ 900 միլիոն գալակտիկայի պատկերներովԶելենսկի․ Ուկրաինային փոխանցված F-16 կործանիչները մշտապես վերանորոգվում են Հայաստանի շուրջ թեժ զարգացումներ․ գերիներ, սահմաններ և Մոսկվայից ու Արևմուտքից կարևոր ազդակներԲԴԽ-ն ստացել է դատավորներներին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները․ մանրամասներ Սառցային աշխարհը վտանգի տակ է․ նոր ահազանգ՝ գիտնականներիցՆեմկով–Բիլոստենի․ քաշի տարբերությունը՝ գրեթե 8 կգ1 միավորի դրամա․ «Քլիփերսը» հաղթեց «Թանդերին»ԱԲ-ն ու մարդը նախագծում են միասին․ ավելի դիմացկուն կառուցվածքներ«Սփըրսը» ջախջախեց «Ուորիորսին»․ 11-րդ անընդմեջ հաղթանակըԻնչ եղանակ է սպասվումՈւղեղի հիվանդությունը՝ արյան թեստո՞վ․ գիտնականները նոր հետք են գտելՍվիտոլինան հաղթեց Սաբալենկային․ ուկրաինուհին՝ կիսաեզրափակչումՈ՞ւր են հասել NVIDIA-ի չիպերը․ Սինգապուրը հրապարակել է քննության մանրամասներըՁերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձըՔնի ժամանակ ուղեղը «մաքրվում» է․ ինչո՞ւ է տարիքի հետ դա թուլանումՖրիցը Մուզետիին շանս չտվեց․ 63 րոպեում՝ Ստոկհոլմի եզրափակիչՓաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներՄասկը միացել է Հուանգի վերադարձի կոչերին․ NVIDIA-ն նոր ղեկավար է փնտրումԳերմանիան հաղթեց 3:1 հաշվով․ վճռորոշ պայքարը դեռ առջևում է7:0՝ Հունաստանի դեմ․ Նիդերլանդների գոլային փոթորիկըԳերիների ռեկորդային փոխանակո՞ւմ․ Թրամփի թիմը գործի է անցելԿանադայում նավակի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԱմանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Երևանի Աբովյան փողոցում երթևեկությունը կդադարեցվիՀավաքականը մեկնել է Ռիգա․ Միրանյանը՝ 23 ֆուտբոլիստների թվում 2 օր առաջ հանդիպել եմ Էրդողանի հետ, շատ մոտ ենք Թուրքիայի հետ սահմանների լիարժեք բացմանը․ ՓաշինյանԱՄՆ օդանավակայաններում առկա խնդիրները կապված չեն կիբերհարձակման հետ․ Թրամփ«Բանանը դարձավ Էրդողանի հանդեպ հավատարմության խորհրդանիշը»․ Սուրենյանց«Արարատ-Արմենիայի» պատասխանը՝ Եղիշե ՄելիքյանինԻրանում 20 օր անց գտել և ազատել են պատանդինՄարտիրոսյանը հաղթեց Կարլսենին․ հայ գրոսմայստերը՝ խմբի առաջատար Աքսում․ քարե հսկաների քաղաքըԼը Պենը չի բացառել Զելենսկու հետ հանդիպումը՝ Ուկրաինայի ֆինանսավորման հարցը քննարկելու համար Սպանության փորձ կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Վրաերթի է ենթարվել 16-ամյա հետիոտնԵրեկ հանդիպել եմ Ալիևի հետ, այժմ հարատև խաղաղության պատմական շանս ունենք․ ՓաշինյանՇվեյցարիան կարող է թույլատրել զենքի արտահանումը 36 երկիր ՀԱՊԿ-ը չարձագանքեց չնայած մեր դիմումներին. Փաշինյանը հիշեցրել է 2022-ի իրադարձություններըԱՄՆ իշխանությունները երկարաձգել են օտարերկրյա նավեր՝ երկրի ներսում նավթ տեղափոխելու թույլտվությունը Դուբլինում հաղորդավարը Փաշինյանին ցույց տվեց ՀՀ ի քարտեզը՝ Արցախը ներառյալ, որն իր հետ էր բերելՓաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Կամբոջա. ինչ է սպասվումԱՄՆ-ում ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞ն
Ամենադիտված